Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լըցվեց լուսով նորածին,
Ամեն անբան
Ու բանական
115
Ելավ աշխույժ իր գործին։
V
Ու փայլում էր սեգ դիցուհին
Հաղթանակով աստվածային
Մութի դիմաց ջահը ձեռին—
Արևելքի երկընքում,
120
Լույս ու զվարթ երկընքում,
Լազուր ու վարդ երկընքում։
Մարդ, անասուն, թըռչուն, մրջյուն,
Ամեն մի ձեն, ամեն հընչյուն
Ուղարկում էր նըրան ողջույն
125
Արևելքի երկընքում էն։
— Փառք լուսաբեր աստղին էն պերճ,
Որ փայլում է խաղաղ, անշեջ
Քընատ, գունատ աստղերի մեջ,
Արևելքի երկնքում էն։
VI
130
Ծեգը բացվեց։
Հըպարտ ու մեծ,
Հագած ամբողջ կըրակ ու հուր,
Նըստած կառքը իր ոսկեհուռ,
Ճոխ ամպերը, կուտակ-կուտակ,
135
Առած իր շուրջն ու ոտի տակ,
Վեր բարձրացավ Արևը պերճ
Ու ճառագեց անհունի մեջ։
|
|
429