Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նրան թաղեցին...» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900)[1] բանաստեղծությունները» (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 49)։

Մեր կարծիքով, համոզիչ չէ այս և հիշատակված «Խորհրդավոր մեռելը» բանաստեղծությունները կոնկրետ մարդու (բանաստեղծի հոր) մահվան հետ կապելը, մանավանդ, որ երկու դեպքում էլ բանաստեղծություններից չի երևում, թե խոսքը հասակն առած հարազատի կորստի մասին է։


«ՏԽՈ՜ՒՐ ԳԻՇԵՐ, ՏՐՏՈ՜ՒՄ ԳԻՇԵՐ…»

(էջ 174, 465)

Գրված է 1898 թ.:

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ Ք 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը թվագրել է՝ «1898», 8-րդ տողից հետո լուսանցքում գրել՝ «Պատասխանը լրացնել», ապա ջնջել գրածը»

ԹԸԱ գրադարանում (№ 119) պահվում է ԱՄ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը վերնագիրը դարձրել է «Տխուր գիշեր» և առաջին երկու քառատողերը գծիկով անջատել մնացած բնագրից։

Առաջին անգամ, «Տխուր զրույց» վերնագրով, տպագրվել է ԱՄ, էջ 16—18 (տալիս ենք որպես տարբերակ), այնուհետև, կրճատված և «Տխուր գիշեր» վերնագրով՝ ԲԹ, էջ 33, նույնը, առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 49, ապա, «Տխուր գիշեր» վերնագրով՝ ԵԺ I, 130։

Արտատպվում է ԲԲ-ից։


1899

ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ

(«—Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ…»)

(էջ 175)

Գրված է 1899 թ.:

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1899, № 15, էջ 355, այնուհետև՝ ԵԺ I, էջ 256—258։

Արտատպվում է Տզ-ից։

  1. Ա. Ինճիկյանի գրքում վրիպակ է, պետք է լինի՝ 1902 (խմբ.