Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



«ԿԳԱՆ, ԿԱՆՑՆԵՆ ՇԱՏ-ՇԱՏ ԱՄԻՍ ՈՒ ՏԱՐԻ...»

(էջ 192)

Գրված է 1901 թ. սեպտեմբերին։

ԳԱԹ Գ. Չալխուշյանի ֆոնդ, № 6, պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 194, այնուհետև՝ ԵԺ I, 503։

Տպագրվում է ինքնագրից։

Թումանյանն այս ոտանավորը գրել է Ռ. Պատկանյանի արձանի բացման կապակցությամբ, որը տեղի է ունեցել 1901 թ. սեպտեմբերի 23-ին, Նոր Նախիջևանում։ Օգտագործել է Ռ. Պատկանյանի «Հեռացել եմ իմ հայրենի աշխարհից...» բանաստեղծության մի տունը, ապա արտագրել լատինատառ-հայերեն և ուղարկել հեռագրատուն՝ առաքելու Նոր Նախիջևան, սակայն հաջորդ օրն իմացել է, որ հեռագիրը չի առաքվել։ Այդ մասին նա գրում է 1901 թ. հոկտեմբերի 5-ին Գ. Չալխուշյանին հղած նամակում, մեջ բերելով նաև քառատողը (տե՛ս ԵԺ V, 194, տե՛ս նաև ԵԺ V, 418—419)։


Հ. Ղ. ԱԼԻՇԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

(«Թեպետև վաղուց հասել էր աշուն...»)

(էջ 193)

Գրված է 1901 թ. նոյեմբերին՝ Ղևոնդ Ալիշանի մահվան առթիվ։

Ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ «Կազմած հ. Ալիշանի գրվածքներից» ենթավերնագրով, տպագրվել է Տզ, 1901, 18 նոյեմբերի, № 44, էջ 401, այնուհետև՝ ԵԺ VI, 22—23,

Արտատպվում է Տզ-ից:

Թումանյանը Ղ. Ալիշանի ստեղծագործություններից փոխ է առել բառեր, տողեր ու առանձին հատվածներ։ Օրինակ՝ նրա ոտանավորի 2—4 տողերը Ալիշանի «Հայոց աշխարհիկ» բանաստեղծության 50—52, 15—18-ը՝ նույն բանաստեղծության 77—79 տողերն են, իսկ 19—20-ը՝ «Մասիսու սարերն» բանաստեղծության 150—151 տողերը։


1902

ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

(«Այժմ ես կըգամ, ասում է աստված...»)

(էջ 195, 470)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 58 և № 98 պահվում են երկու ինքնագիր։ Առաջինը՝ թանաքով արտագրած, 16 տող, վերնագրված՝ «Մարգարեություն»։ Երկրորդը՝