Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի որ հավաքույթը տեղի է ունեցել հունիսի 18-ին, պետք է ենթադրել, որ Թումանյանն «առանձնացել է» ոչ թե ոտանավորը գրելու, այլ չորս օր առաջ գրածը նորից աչքի անցկացնելու համար։


ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈՒՄ

(«Սըրտիս խորքերեն...») (էջ 277)

Գրված է 1915 թ. հունիսի 16-ին, Աղթամար կղզում։

ԳԱԹ Թֆ № 71 պահվում է ուրիշի ձեռքով արտագրված մի օրինակ, որի 23-րդ տողն ուղղել է Թումանյանը։ Եղել է «Սերը որ մեռավ», դարձրել է՝ «Սիրտը որ մեռավ»։

Առաջին անգամ տպագրվել է «Աշխատանք» (շաբաթաթերթ, Վան), 1915, 24 հունիսի, № 27, այնուհետև՝ ԵԺ I, 177—178։

Արտատպվում է «Աշխատանքից»։


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

(«Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին...»)

(էջ 279, 483)

Գրված է 1915 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Հր 1915, 15 նոյեմբերի, № 258, այնուհետև՝ ՀՀ, էջ 48—49, ԲՊ, էջ 37—38, ապա՝ ԵԺ I, 185—186։

Արտատպվում է ԲՊ-ից։


ԲԱՐՁՐԻՑ

(«Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից...»)

(էջ 281)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Հմբ, 1915, 20 դեկտեմբերի, № 1, էջ 25—26, այնուհետև՝ ԵԺ I, 181—182։

Արտատպվում է Հմբ-ից։