Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նախաձեռնողներից մեկն Էր նաև մի արժեքավոր մատենաշարի՝ «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» և դրա մշտական խմբագիրը։ Այդ մատենաշարի հինգ գրքերում չափազանց արժեքավոր նյութեր հրապարակվեցին կապված Թումանյանի կյանքի ու գործի հետ։

Տասհատորյակը դարձավ ինչպես էդ. Ջրբաշյանի գործունեության, այնպես էլ ողջ թումանյտնագիտության պսակը։ Գրականագետը մեծ կամք հանդես բերեց այս ավելի քան տաս տարվա ընթացքում, երբ լույս էին տեսնում ժողովածուի հատորները։ Բոլորս հիշում ենք, թե այդ տարիներին ինչքան դժվարացան մշակութային ձեռնարկումները, Թումանյանի լիակատար ժողովածուի վրա կախվեց անվերջ ձգձգումների, գուցե և հրատարակության ընդհատման վտանգը։ Ջրբաշյանն իրեն հատուկ հետևողականությամբ կարողացավ ավարտին հասցնել սկսած գործը։

Ափսոս, նա չտեսավ այս վերջին՝ 10-րդ հատորը, սա լույս է ընծայվում նրա մահվանից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Բայց գործն արված է։ Հայ մշակույթը հարստացավ մի հիմնավոր հրատարակությամբ, որը ամուր հիմք ու հենարան է լինելու թումանյանագիտության, ինչպես նաև այն բոլոր հետազոտությունների համար, որոնց նպատակն է հասկանալ հայ ժողովրդին և նրա հոգևոր արժեքները։

էդվարդ Ջրբաշյանի համար այս տասհատորյակր լինելու է լավագույն վկայությունը այն խորունկ սիրո և նվիրվածության, որ ուներ արդար և արդարամիտ մարդը, հմուտ և մեծավաստակ գրականագետը հայրենի գրականության և մշակույթի հանդեպ։

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ