Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոռանում։ Այդ կարծես մեր ամբողջ ազգի, տանջված, ջարդված, հոգնած, ուժասպառ եղած ազգի աղաղակը լինի— բավակա՜ն էր, բավակա՜ն էր, բավակա՜ն էր…

Այստեղ Թիֆլիսում մեծ հանդեսներ կատարվեցին եղբայրության։ Առաջին օրը հայերն ու թուրքերը համբուրվեցին ու եղբայրության երդվեցին, երկրորդ օրը վրացիներն եկան։ Թիֆլիսում չտեսնված հանդեսներ էին։ Կենտրոնը, իհարկե, կաթողիկոսն էր1։ Այդ հանդեսներում նաղդ ամենալավ բանը այն էր, որ պոլիցիային խնդրած էր, որ չերևա հայոց Վանքի կողմերում, և երկու օրն էլ այդ բազմահազար ժողովուրդը հրաշալի պահեց իրեն, ոչ մի անկարգություն չեղավ։ Շատ ճառեր խոսվեցան․ հիշատակ մնաց այդ օրվանից Մուֆթու ճառը, որով պնդում էր, թե այդ «շեյթանի» գործն է, ոչ թե թուրքերի2։ Բայց, խոստովանք լինի, այդ բոլորն ինձ շատ քիչ մխիթարեց։ Մարդ երբ որ գիտի ներսը, մեջն ինչ կա, խոսքն ու ցույցն արդեն կորցնում են իրենց արժեքը3։

Սրանից հետո վրա հասավ Երևանի արյունալի ընդհարումը—իբր թե թյուրիմացություն—և դեռ հուզմունքը չի դադարել շատ տեղերում4։

Բաքվում թե ինչ էր արել կառավարությունը, այդ արդեն գիտես լրագիրներից, և ես ոչինչ չեմ էլ ուզում ավելացնել։ Քննությունն էլ սկսեցին, և քննության եզրակացությունը հայտնեցին սկզբից— թե հայոց կոմիտեներն են մեղավորն ու պատճառը։ Թիֆլիսում մինչև անգամ ցենզուրան կանչեց բոլոր խմբագիրներին, հայտնեց, թե՝ արդեն երևաց, որ հայոց կոմիտեներն են մեղավոր և առաջարկեց գրել նրանց դեմ։ Իհարկե, ամբողջ մամուլը մերժեց։

Այժմ սպասում ենք Վորոնցով Դաշկովին5։ Բոլոր ազգերը՝ թուրք, հայ, վրացի պետիցիաներ են պատրաստում ներկայացնելու։ Մի մազալու բան։ Երբ հեռագիր եկավ Դաշկովի հաստատության համար, այդ օրը կաթողիկոսը ինձ կանչել էր զրույց անելու6։ Ասում է՝ լսե՞լ ես, ան Դաշկովին կուսակալ նշանակեր են։ Ասում եմ՝ այո, լսել եմ։ Ասում է՝ ան մեզ ինչպես պիտի կառավարե: Ասում եմ՝ ինչո՞ւ։ Ասում է՝ 70 տարեկան