Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց լավ կանես, երբ որ պատմությունը սիրում ես—զբաղվես առանձնապես Արևելքով ու Կովկասով. և շատ է կարևոր, և շատ կհավանես։ Դռան մոտի երկու-երեք պահարանում էլ շատ բան կա— սկսիր հենց Ռագոզինայի գրքերից — Индия, Мидия, Ассирая և այլն։ Գիտես ինչ բան է Միջագետքը. ծանոթացիր Միջագետքի հետ և առհասարակ հին աշխարհքի — հիմքը արդեն կլինի։ Ես էլ անցյալ օրերը կարդում էի Битнер-ի գիրքը (թարգմանություն Անդերսոնից կարծեմ) «История погибших цивилизаций Востока», էդ ուղղությամբ բաներ կարդա երեխաների — մեծերի համար ու նրանց բացատրի, էս ձևը քեզ սաստիկ շատ կօգնի, քեզ համար կբացատրվի։ Դու առհասարակ շատ մեծ նշանակություն ես տալիս մի որևէ տեղ գնալուն․ կգնաս, մի վախենար, բայց էդքան էլ նշանակություն մի տալ։ Մեր տունր քեզ համալսարան։ Կարդա բույսերի, կենդանիների կյանքից․ ի՞նչքան բան ունենք։

Երևի մայրիկը ժամանակ չունի, որ նամակ չի գրում։ Երկու շաբաթ էր ձեզանից նամակ չունեի։ Էս րոպեին բերին ցուցակը, որ (չորս օրը մի անգամից) ճաշերս պատվիրեմ։

4Հա՛, Նունիկ ջան, լեզվիդ մասին ասում ես դարդ Է դառել։ Ի՞նչ դարդ․ ուզենաս՝ կուղղես էլի. ղրանից Էլ հեշտ բա՞ն։ Իսկ եթե չուղղես, իհարկե դարդ Է ու դարդ Էլ կմնա, գուցե քեզ համար չի, ինչքան մեզ համար։

Առավոտը էս օրվանից Էլ սկսեցի մածուն մերել։

Մոռացել Էի թե շարունակեմ—հավաքում են։

Կարոտով համբուրում եմ ամենքիդ և Սեդիկին ու Թամարին։

117. ՕԼԳԱ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ
Պետերբուրգ— Թիֆլիս
<1912>,մարտի 7, Ս. Պետերրուրգ
Օլյա ջան,

Մարտի 5-ին վերջացավ գործի քննությունը և սկսվեցին ճառերը։ Առաջին մեղադրական ճառն ասում Է պրոկուրորը1