մարդ է, ալ ինչ խելք ու եռանդ կունենա կառավարելու, անոր ուղեղը չորցած է հիմա։
Պետք է քեզ ասեմ, որ ինքը 85 տարեկան է։
Ոչինչ չասացի, բայց ծիծաղս եկավ։ Ինքն էլ ծիծաղեց ու պապիրոսին զոռ տվավ։
Այս րոպեին, որ նամակս գրում եմ, դուրսը, մեր տան առջև բունթ է աղջկանց III գիմնազիոնում։ III գիմնազիոնի տղերքը արդեն երեկվանից забастовка են արել ու այսօր էլ թափել՝ աղջկերանցն են արգելում։ Կազակները բռնել են փողոցը։ Շարունակությունը հետո։
<Հ. Գ> Լուր է հասել Թիֆլիս, որ Բաթում այսօր, 9-ին, խառնակություն է լինելու7։
«Վերնատունը»1 այսօր պաշտոնապես հրավիրում է քեզ մի նշանավոր հանդեսի, որ առանց քեզ չի կարող տեղի ունենալ։
Քվեարկություն է լինելու և վերջը՝ հանդեսը2։
Դու հո ճանաչում ես Գ. Մելիք-Ղարագյոզյանին, էն էլ գիտես, որ նա աշունքից հրատարակում է հասարակական, գրական, քաղաքական և, մինչև անգամ, առևտրական մի թերթ՝ անունը «Կովկասի բանբեր»1։ Հիմի էդ «Կովկասի բանբերի»