Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասել։ Լիսիցյանից վերցրու «Վարժարաններն» էլ, պետք է որ անկազմ լինեն — կապուչտ գրքույկներ են7։ «Վերք Հայաստանիի» մասին գրած իմ հոդվածների համար էլ էդքան շատ մի ասեք և առհասարակ մի խոսեք — էնքան կասեք — նույն բանը կտաք ուրիշներին, որի վրա ես տարիներ աշխատել եմ3։ Լավ ես անում, որ պարապում ես, բայց պետք է լուրջ պարապես, լրագրի նման չկարդաս գիրքը, պետք է ուսումնասիրել բազմակողմանի։ Մի՛ վախենալ, կգամ կղրկեմ մի որևէ տեղ շարունակես։ Բայց աշխատիր պատմություն ու գիտություն, գրականություն իմանաս, տգետ նկարիչն ինչի է պետք9։ Մուշիկին համբուրիր, ասա, որ ստացա իր առաջին գրական գործը և շատ հուզվեցի10։

Բարևներ ջերմագին Լուսիկին ու տիկնոջը11։

Համբույբներով՝
118. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Պետերբուրգ— Թիֆլիս
<1912, ապրիլի 8 >, Ս. Պետերբուրգ
Նունիկ ջան,

Գալիս ենք։ Բայց երևի դուք հետաքրքրվում եք, թե ինչեր են պատահում մեզ հետ։ Մի երկու բան ասեմ։ Մի քանի մասնավոր տեղեր գնացել ենք հրավերքների—թե հայերի մոտ, թե ռուսների։ Շատ լավ մարդիկ են։ Ծանոթացա ռուս նկարիչների և մի երկու բանաստեղծի հետ2։ Նկարեցին Աշխենին ու ինձ։ Ութ նկարիչ նստած նկարում էին Աշխենին։ Երկուսինը հաջող դուրս եկավ, մինը մեզ են նվիրելու։ Հրավիրեցին այստեղի գաղութի մանկական ցերեկույթին։ Մի երեխա առաջ եկավ իրեն նման պստլիկ մի ճառ ասավ ինձ ու ծաղիկներ տվեց, իհարկե, ես էլ համբույրներով րնդունեցի։

Ներկայացրին «Շունն ու Կատուն»․ հետո շարքով մի խումբ երեխաներ եկան ինձ—համբուրվեցինք ծափերի տակ։