Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրավիրեցին այստեղի գաղութի կրուժոկը, ընթրիքով պատվեցին։ Բայց ամենից լավն էն էր, որ երեկ գիշեր հայոց պատմ<ության> ֆոնդի ժողովն ունեցանք—ընտրվեց հանձնաժողով և գործս, ինձ թվում է, արդեն ունեցավ սկիզբը ու կերթա3։

Ժողովից հետո ընթրիք ունեցանք, առ<ավոտյան> ժամը 4-ին ենք տուն վերադարձել։ Աշխենն ու Գիգան քնած են, իսկ իմ գլուխը ցավում է։

Մուշեղն եկավ, քնածները վեր կացան, թեյ խմեցինք, նախաճաշեցինք և մտածում ենք էսօր, կիրակի, ամսի 8-ին կամ վաղը երկուշաբթի դուրս գանք Մոսկվա։ Եթե ուզեք Մոսկվա հեռագրել—Ծատուրյանին գրեք, կհասցնի։

Նամակիս շարունակությունը մնաց—գլուխս ցավում է։ Բարևներ բոլոր մոտիկներին ու ծանոթներին։

Համբույրներ քեզ ու ամենիդ՝

հայրիկդ

Կիրակի Պ Բուրգ

119․ ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս-Պետերբուրգ
<1912, ապրիլի 8, Ս. Պետերբուրգ>

Հայրիկը համբուրում է իր մոխրոտ բանաստեղծին։

120. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌԻՆ
Պետերբուրգ-Թիֆլիս
1912, ապրիլի 25, Թիֆլիս

Ազնիվ բարեկամ Նիկոլայ Յակովլևիչ,

Չեք կարող երևակայել, թե ինչքան եմ ես ինձ մեղավոր զգում Ձեր առջև։ Խոսքս հայոց պատմագրության թե հայագիտության ֆոնդի մասին է1։ Դուք վերջին անգամ ինձ ասիք,

10-7