Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թե Մոսկվայից չգնաք՝ մինչև հանձնաժողով չընտրվի այնտեղ էլ, իսկ ես արագ անցա Մոսկվայից, մի երեք օր մնացի, էն էլ անցկացրի շատ հիմար կերպով՝ հրավերքներում, և, չնայելով նրան, որ շատ էին հետաքրքրվում այդ գործով, հեռացա՝ թողնելով ժողովն ու հանձնաժողովի ընտրությունը իրենց․ միայն ժողովը հրավիրելու համար երեք մարդ նշանակվեցին։ Այնինչ, ինչպես պատմեցին ու նկատեցի՝ կարևոր մարդկանց ոմանք լավ չեն իրար հետ և դրսից եկած մարդ է հարկավոր նրանց իրար բերելու։ Մի խոսքով․ մի կողմից՝ ստիպված էի շտապելու, մյուս կողմից՝ ցավում եմ շտապելուս համար, և ինձ մեղավոր եմ համարում մանավանդ Ձեր առջև։ Սպասելիս են եղել և Բաքու։ Բայց Մոսկվայոլմ շատ ուրախացան այդ գործի համար, մի պարոն՝ պ. Բուդաղյանը, հենց առաջին խոսքից այնքան հավանեց, որ իսկույն ևեթ մի գումար առաջարկեց։ Մոսկվացիք պնդեցին գրական ու պատմագրական ֆոնդը միացնելու վրա և հայկական ակադեմիայի խնդիրն ավելի որոշեցին։ Հատկապես պ. Ստ. Մամիկոնյանը, որ, ինչպես գիտեք, քաջածանոթ է հայոց դպրոցական գործերին, խոսեց ու պարզեց, թե էջմիածնի ճեմարանը, որ կոչվում է ակադեմիա, հենց բացված է ակադեմիայի իրավունքներով և մինչև անգամ ռուս կառավարությունը նկատել է, թե նա՝ որպես ակադեմիա, չի ծառայում իր նպատակներին։ Պատմեց, թե ինքը կարդացել է էջմիածնի դիվանատանը այդ մասին եղած թղթերը։

Ես նոր եմ Թիֆլիս եկել և մի քիչ հիվանդ եմ2։ Այստեղ էլ մեծ հավանություն է գտնում խնդիրը։ Սակայն ավելի բարեհաջող մի հանգամանք կա առաջներս։ Մի երկու-երեք շաբթից հետո Պետերբուրգ է գալու նոր կաթողիկոսը։ Կարծում եմ այս շատ լավ առիթ ու դեպք է խնդիրը հաստատ հողի վրա դնելու և ծրագրից գործին անցնելու3։ Ինչ խսոսք, որ այս ամենի մեջ Դուք լինելու եք գլխավոր դերակատարը, և ես սրտանց ուրախ եմ, որ հայկական ակադեմիայի և հայագիտության գործը մեր մեջ հաջողելու է Ձեր ձեռքով և կապվելու