Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ընդմիշտ Ձեզ հետ, որ այնքան վայելուչ ու գեղեցիկ գալիս է Ձեր սիրելի անձնավորությանը, Ջեր՝ գիտությանն ու հայագիտությանն արած անգնահատելի ծառայություններին և Ձեր մեծ պատրաստությանն ու հմտությանը։

Ասում էիք՝ մենք բանաստեղծ մարդիկ ենք, ոգևորվում ենք։ Բայց՝ մեր մեջ մի մեծ տարբերություն կա։ Դուք ոգևորվում ու գործ եք կատարում, իսկ ես միայն ոգևորվում եմ։ Եվ գործի ամբողջ հույսը Դուք եք։

Այստեղից էլ դիմում կանենք կաթողիկոսին, բայց այս գործի կաթողիկոսը Դուք եք լինելու4։

Ջերմագին բարևներով միշտ Ձեր բարեկամ՝
Հովհ. Թումանյան

121. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս—Էջմիածին
1912, մայիսի 6, Թիֆլիս
Սիրելի Մեսրոպ,

Շնորհակալ եմ շնորհավորությանդ1 համար. չհեռագրեիր էլ գիտեմ, թե ինչքան ուրախ կլինես։ Գործի մասին մի ուրիշ անգամ երկար կպատմեմ և շատ հետաքրքրական է մի քանի տեսակետներից. բայց ընդհանուր տպավորությունը շատ է տխուր։ Կատարված գործի—ինքնապաշտպանության համար չէր անշուշտ այս ամենը—այլ երկու կողմի անտեղեկության, կարճամիտ չինովնիկների վայնասունից ու մեր լոպազների հարահրոցից։ Հարկավ, կատարված են և շատ տգեղ գործեր, բայց քաղաքական բնավորություն չունեն դրանք։ Տարօրինակն այն էր, որ իմ դեմ վկայություն էին տվել մի հայ, որը իր կյանքով միայն ինձ է պարտական, և մի քանի թուրքեր, որոնց հետ թե ինչքան եմ լավ վարվել՝ իրենք են աղաղակում այժմ և աշխարհքը գիտի։ Իսկ պաշտպանում էին ինձ տերության գրեթե բոլոր պաշտոնյաները — ստրաժնիկներից ու գարադավոյներից սկսած, մի քանի պրիստավներ