Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավառապետեր, գեներալ գուբերնատորը, Սեվերսկի պոլկը, գլխավոր շտաբը, որքան գիտեմ—փոխարքան, և ուրիշները որոնց մասին հետո։ Բայց հո իմ գործով չեմ դատում, շատ բան տեսա և վերջապես շատ բան գիտեմ, այդ բոլորից հետո անկարելի է աշխարհքովը մին չաղաղակել — ի՜նչքան է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը…2

Դուրս գալուց հետո շատ տարօրինակ պատմություններ լսեցի, սրանց մասին էլ Հետո կտեսնվենք կխոսենք։ Երևի մեզ մոտ ես գալու։ Անցյալ օրր Համբարձումի մոտ էինք ճաշին մի քանի հոգի, քո մասին խոսեցինք, որ պետք է Թիֆլիս գաս3։ Երեկ էլ Եփրեմի հետ էի խոսում։ Նա ինքն էլ շատ է ուզում էջմիածին գաս3։ Մի խոսքով, պետք է գաս էստեղ։ Այժմ մի ուրիշ գործից։

Չորսհարյուրամյակից։

էջմիածին էլ հանձնաժողով եք կազմել։ Բայց եթե սա համազգային տոն է—ինչով են կապված իրար հետ գոնե նշանավոր կենտրոնները, նրանց հանձնաժողովները։ Ի՞նչ բովանդակություն ունի տոնը։ Միայն գրական ֆո՞նդը, էդ շատ է քիչ, և որքան գիտեմ, լավ էլ չի ծրագրված5։ Վերջապես մեկը դա. բայց դրանից ավելի լավն է Պետերբուրգի հայոց պատմագրության ու հայագիտության կամ մի խոսքով հայագիտության՝ հայկական ակադեմիայի խնդիրը ինչ ձևով որ կհաջողի։ Եվ շատ ավելի լուրջ է նրանց կազմը6։ Եվ ավելի մեծ տրամադրություն կա Պետերբուրգի ու Մոսկվայի հարուստների մեջ մի մեծ գործ անելու էս մեծ տոնին։ Այնպես որ ձեր Պետերբուբգ գնալով շատ բան կարող եք անել և չպետք է ձեռնաթող անենք դեպքը։ Եթե այդտեղ մի լավ բան եք մտածում լավ կանես գրես—իմանանք7։

Երեկ մի երկու հոգի կանչված էինք Հովնանյանների8 մոտ տանըստանու խոսելու Հովնանյան դպրոցի հոգաբ<արձության> մասին։ Ժամանակները լրացել Է — չեն ուզում հեռանան9։