Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվով եմ տարել Պետերբուրգ (մերժել էին), երկու հազար ռուբլի հենց էդ է նստել։ էնպես որ էդ նպաստը անհրաժեշտ է13։

Գիտես, որ Արտիկն էլ երկու տարի է պարապ-սարապ թափառում է (իբրև թե տաղանդ ունի և նկարիչ է), ամաչեցի մեկին ասեմ, որ օգնեն։ Մնաց էսպես։ Տեսնենք, գուցե աշունքը մի բան անեմ14։

Քո Հովհաննես
122. ԳԱԼՈԻՍՏ ՏեՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՄԻԱԲԱՆ)
Թիֆլիս–էջմիածին
1912, 25 մայիսի, Թիֆլիս
Սիրելի Գալուստ,

Վաղուց Էի քեզ գրելու, բայց սպասում Էի մի տեղեկության, որ դժբախտաբար ուշացավ ու չեմ ստացել դեռ։

Անշուշտ կարդացիր «Հորիզոնի» № 91-ում իմ տպած տեղեկությունը Պետերբուրգի հայ գաղութի ձեռնարկած հայոց պատմագրության և հայագիտության ֆոնդի մասին, որ թարգմանի ակադեմիա1։ Գուցե լսած լինես և այլ աղբյուրներից։ Արդ, որովհետև 400-ամյակը շատ պատեհ դեպք Է, որովհետև և մեր ժողովուրդը, և ունևոր մարդիկ այս դեպքի առիթով հեշտ մի բան կանեն, և, վերջապես, մի գիտության օջախ ենք ունենալու—դու Էլ մեր հանձնաժողովների հանձնաժողովի— կենտրոնական նախագահն ես և, հետևաբար, այս դեպքում ադգի մեջ կենտրոնական մի դիրք ունես քեզ վրա Է ընկնում մի շատ լուրջ գործ անելու պարտականությունը։ Շատ կուզենայի քո կարծիքն իմանալ Պետերբուրգի առաջարկի մասին։ Այն Էլ իմացած պետք Է լինես, որ եթե արծարծենք մամուլի մեջ ընդհանուր մի ուշադրություն հրավիրենք գործի վրա, հաստատ համոզված եմ, որ մեծ նվիրաբերություններ են լինելու։ Հարմար առիթ Է և մեր հարուստների համար իրենց հիշատակը հավերժացնելու, կապելու Էդ լավ