Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


бедствие. В такое время каждый хороший человек много стоит, кто бы ни был он. Например, Ваш урядник произвел здесь очень приятное впечатление, человек здравомыслящий. А наш пристав человек индифферентный и «оставляет» Кавказ (говорит, «мы, русские, оставляем Кавказ»), между тем очень важно теперь присутствие Вашего энергичного и интеллигентного представителя.

<1906>. 6 января, Шагали

8. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Դսեղ– Թիֆլիս
1906, մարտի 9, Դսեղ
Աշխեն ջան,

Շնորհավորում եմ ծնունդդ ամենքից առաջ և մի քանի օր առաջ1։

Մի ամբողջ եղնիկ էին բերել — բաստուրմա շինեցի ուղարկում եմ էս-մին։ Ագտագ2 եմ շինել տվել Օսանին ու Իսկուհուն— էդ էլ երկու։

Հալվեն վրա չհասավ, մնաց կիսատ—երեք։

Մի գոջի եմ ուղարկում — չորս։

Երեք ռուբլի եմ ուղարկում (մայրիկի փողից ջոկ), որ լուսանկարդ հանես, ուղարկես — հինգ։

Եվ համբուրում եմ—էդ էլ վեց։

Մեկը մյուսից լավ բաներ, հիմի դու ջոկիր, թե որն է ամենից լավը։

Համբուրում եմ քեզ, Նունիկին3 ու Մուշեղին, Արեգին ու Ծիտիկին։

Նամակ գրեցեք։

Հայրիկդ