Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



224. ԸՆՏԱՆԻՔԻՆ

էջմիածին– Թիֆլիս

<1915, օգոստոսի 8, 9, էջմիածին>

Սիրելիք,

Անկարելի է նկարագրել, թե ինչ զարհուրելի աղետ է, որին ականատես եմ ես։ Բոլոր ճանապարհները, բոլոր շինությունները, բոլոր բնակությունների շուրջը, հանդերը լիքն են մերկերով, քաղցածներով, հիվանդներով, լացողներով, տնքացողներով, մեռնողներով։ Երեխանե՛ր, երեխանե՜ր, երեխանե՜ր… անտեր, սոված, հիվանդ։ Բոլորը, սկսած նրանից, որ շատ ժամանակ չի ինչ ոտն է եղել ու ման է գալիս, բոլորը փախել եկել են 3— 500 վերստ սարսափած, սոված։ Այժմ էլ ինձ է վիճակվել էդ երեխաների խնամատարության գործը, դրանց ապաստարանը։ Արդեն երեք շինություն լիքն են դռնիցը հետ — ճեմարանը, ճեմարանի ննջարանը ու վարժոցը՝ մոտ երկու հազար հոգի 90 ծառայող ունենք։ Հեռագիր էինք տվել Թիֆլիս1, ամեն օր սպասում ենք կանանց խմբերի — մինչև այժմ չեկան, պաշտոններ չէի թողնում հաստատ բաժանեն, սպասում էի նրանց։ Չեկան, գուցե այժմ բաժանեմ։ Սպասում էի, թե Նվարդն էլ կգար2։ 3Գիգային շարունակ հարցնում են Երևանից։ Համլիկի գործը վատ եղավ։ Կաթողիկոսն առաջին օրը խոստացավ ու հրամայեց հեռագրեն, որ Համլիկը ճեմարանի աշակերտ է։ Շնորհակալություն արի, զրույց արինք ու դուրս եկանք։ Մյուս առավոտ իմացա, որ իրիկունը թղթերը բերել է տվել, տեսել է աշակերտ չի համարվում, հրամայել է հեռագրեն, թե աշակերտ չի, մինչև հասա—արդեն հեռագիրր գնացել էր4։ Վերջապես։ էստեղ գործս կարգի դնեմ—կգամ5։

էս ցավի ծովի առջև մարդ իրեն էլ է մոռանում։ Բոբիկն ուրեմն արդեն առողջ է6։ 7Ինչո՞ւ չի Գիգան գալիս։ Պավել Ատեփանովիչին թաղել են, հեռագրեցի Նինա Պետրովնային8։