Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հինը «Շունն ու Կատուն» է, «Արև ու Լուսնից» առաջ են գրված և «Գութանի երգը», և «Մարոն», և էլ չգիտեմ որ։

«Արև ու Լուսինն» էլ էս վերջիններիս շրջանում գրած բան է։ Լավ եմ հիշում, 1887 թվականի ամառը (կարծեմ օգոստոսին) արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում ես էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել։ Դրա համար էլ «Արևն ու Լուսինը» մնացել է առաջին հրատարակության մեջ։

«Շունն ու Կատուն» գրված է 1886 թվականին, բայց անցյալ նամակիս մեջ գրած պատմության պատճառով՝ առաջին գրքիս մեջ չմտավ։ Նախքան տպվելը, որ բերանե-բերան ընկավ ընկերներիս շրջանում ու հավանություն գտավ, նրանից հետո տպվեց երկրորդ գրքում։ Էլ ուրիշ ոչ մի տեղ տպված չի։

Գր. Բալասանյանի առաջ բերած Լեոյի կարծիքը, իբր թե նա ինձ անվանել է մեր բանաստեղծության ամենալավ ներկաացուցիչը—ես չգիտեմ, առաջին անգամն եմ լսում4։

Ճշմարիտ է, Լեոն վերջին տարիներս, ինչ մոտ էինք իրար, մի քանի անգամ էդ տեսակ բաներ է ասել խոսակցության կամ քեֆի ժամանակ և շատ տարօրինակ պատմություններ է արել, թե ինչպես է եղել, որ ինքը իմ մասին աննպաստ բաներ է գրել ու մինչև անգամ ցույց է տվել մի տետրակ, որ նոր է գրել, իր նոր կարծիքն է, բայց չի տպվել, և տպագրված էդ տեսակ կարծիք ես չեմ տեսել ու չեմ կարողացել5։

Գալով Գամառ Քաթիպայի մասին գրելիք հոդվածիդ, ես էնպես չեմ հասկանում, թե դու ժխտելու, մերժելու ես նրա խոշոր տաղանդը, այլ ուզում ես ցույց տալ, թե նա էն չի, ինչ որ կարծում են, այսինքն հայոց ազգային մեծ բանաստեղծը չի6: Ես էլ եմ էդ կարծիք հայտնել Հայ գրողների ընկերության մեջ Գամառ Քաթիպային նվիրված երեկույթին։ Եվ կարծեմ տպվեց էլ ու մի քանիսն էլ շատ նեղացան7։ Այո՛, Գամառ Քաթիպան անպայման տաղանդավոր