Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փեսես ու տղես եկան Պետրոգրադից։ Շատ նոր տեղեկություններ բերին հետաքրքրական, բերին նաև Կովկասի նոր վարչական բաժանումի քարտեզը։ Բայց ոչ մի բան ինձ չի ուրախացնում, քանի որ պատերազմի ճակատն էսքան խախուտ է և բանակը քայքայված, և պաշտպան լինելու փոխարեն պատուհաս է դառնում։

Ամենքիս կողմից ջերմ բարևներ գերդաստանիդ և օր. Սասունիկին։

Համբույրներով՝ միշտ բարեկամդ
Հ. Թումանյան

264. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Պյատիգորսկ — Թիֆլիս

<1917, օգոստոսի կեսեր, Պյատիգորսկ>
Սիրելի Օլյա,

Նամակներիցդ պարզ երևում է, որ քեֆդ լավ է։ Եվ կարծեմ առաջին անգամն է, որ էդքան ազատ ես ու անհոգ։ Իսկ ես, ընդհակառակը, էս տարի շատ եմ զգում ինձ ծանրաբեռնված։ Մանավանդ, էս բոլորի հետ էլ շարունակ մտածում եմ, թե ինչեր են լինելու մանավանդ էդ կողմերը — տղերքն էլ դես ու դեն ցրված։ էսպես թե էնպես՝ պետք է մի քանի բանի պատրաստություն տեսնես՝ յուղի, պանրի, ձավար֊մավարի, լոբու և ալյուրի. ապա թե փետի ու ածուխի — ինչքան շատ, էնքան լավ։ Ձեռքդ էլ հո փող կա, տղերքն էլ կողքիդ։

Ես այժմ բավական կազդուրված եմ, իսկ երեխեքը հո շատ են լավ։ Բոբիկն ու Աշխենն էլ շատ շուտով կազդուրվեցին ու շատ լավ են։

Գրում ես, թե գյուղից իմացնում են, որ ձիանը գողացել են։ Ուրիշ ոչինչ։ Դե միշտ էդպես են արել, և հազար անգամ ավելի վատ, քան էդպես։

Արդեն շատ եմ զզվել, մինչև կոկորդս է հասել։ Ես ասել էի