Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ալեքսուն, որ իրանց ասի, դու էլ կգրես, թե բժիշկն արգելում է, մենք էլ չենք կարող — թող ուրիշ տեղ պահ տան երեխանցը։ Փառք աստծո, հո մեզ պես չեն, փող էլ ունեն, ամեն բան էլ — ուրեմն կարող են։

Ես դրանցից զզված եմ հեռացել մինչև էստեղ։ Ղրանցից ոչինչ էլ չի՛ հարկավոր, ինչպես որ երբեք էլ չի եղել, այլ ընդհակառակը — շահագործել են միշտ ինձ էլ, անունս ու պատիվս էլ ու անխնա փչացրել։ Եվ բավական է։

Արտիկը որ գա էստեղ, լավ կլի, գուցե Արեգն էլ հետը։ Զգույշ կացեք ամեն կողմից ու լավ։

Համբույրներով՝

քո Հովհաննես

<Հ․ Գ․> Մուշեղի գալուց հետո հո շատ ավելի լավ կլնեք։

265. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Պյատիգորսկ — Թիֆլիս

1917, օգոստոսի 24, Պյատիգորսկ

Սիրելի Օլյա,

Էս քանի օր է ոչ մեկիցդ նամակ չունենք, այնինչ էդ կողմերից լավ տեղեկություններ չեն գալիս։ Ով գալիս է — ասում է ուտելիք չկա։ Մնացած կասկածներն ու կարծիքներն էլ իր կարգին։

Ասում է՝ ահի տարին խաբարը շատ կլի, մահի տարին՝ երազը։ Քանի անգամ վատ երազներ եմ տեսել թե ընդհանուր դրության, թե տղերանց վրա։ Անցյալ գեշեր էլ երազում տեսա՝ մեր տունը կտրել էին։ Մարդ ինչ որ մտածում է, էն էլ տեսնում է երազում։ Բայց ճշմարիտ ու իմաստուն նախազգացումներ էլ կան, որ շատ են վախեցնում։ Ամենքն էլ մոլորվել են, չեն իմանում ինչ անեն։ Շատերը էստեղերք արդեն տեղավորվում են ձմեռվա համար։ Մենք համենայնդեպս մինչև սեպտեմբերի վերջերն էստեղ ենք. մի բան, որ