Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ հանձնաժողովն ընտրենք ու գործն սկսենք։ Մեջները լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն։ Ոչ էս են, ոչ էն։ Եվ որտեղից լիներ․․․

Ես հույս ունեմ, որ հիմի արդեն մի երկու հատոր բանաստեղծություն ես գրել։ Տեսնենք ինչ նոր գյուտեր ես արել, որոնք, սակայն, միշտ կորած պիտի մնան աշխարհքի համար և լույս չպիտի տեսնեն։

Անցյալ օրը տեսա տիկ. Լիզային ու իր լավ աղջիկներին։ Ուզում են գան։ Մին էլ տուն գնացի — տանը չէին։ Ուզում էի խորհուրդ տալ, թե եթե գործ չունեք — ինչ եք շտապում. ասում են մթերք չկա էնտեղ, իսկ էստեղ ամեն բան լիքն է։

Եվ, ինչպես երևում է, շատ նեղություն եք քաշել։ Երանի թե դրանով վերջանա։

Մենք սեպտեմբերին կգանք։

Շատ ու շատ բարևներ ամենիդ։

Համբույրներով՝

քո Հովհաննես

267. ԿՈՍՏԱՆԴԻՆ ԱԼԻԽԱՆՅԱՆԻՆ

Պյատիգորսկ — Թիֆլիս


<1917>, օգոստոսի 26, Պյատիգորսկ

Թանկագին Կոստանդին Միխայիլովիչ,

Ինչպես գրել էի առաջին նամակիս մեջ՝ Կիսլովոդսկ մի ժողով հրավիրեցինք պ. Պատվական Ծատուրյանի տանը։ Երեք հարց տարա ժողովին, քաղաքական, տնտեսական և կուլտուրական։ Կարճ զեկուցում արի Կովկասի և առանձնապես հայության ներկա անապահով դրության մասին և առաջարկեցի կազմակերպել օգնություն Կովկասյան ֆրոնտին (помощь Кавказскому фронту): Դրա համար այժմ մի հանձնաժողով պիտի կազմվի, որ փող ժողովի (հարկավ մեծ գումար), ապա թե ամեն կերպով օգնենք մեր ֆրոնտն ամուր պահելու։ Եվ մի