Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և միայն նրանք կարող են ստեղծել ապագայի լավագույն կյանքն ու իսկական մարդուն։ Դրա համար Էլ Ձեզ հասկանալի պետք Է լինի իմ ուրախությունը, երբ լսեցի վրացական համալսարանի բացման մասին։

Ես հիացմունքով եմ պատկերացնում հպարտ և ազնիվ վրացուն, որը մայրենի լեզվով Է ստանալու իր բարձրագույն կրթությունը։

Ե՞րբ կգա այն օրը, որ կովկասյան մյուս ժողովուրդներին ևս բարձրագույն դպրոցների բացումը ողջունենք, որպեսզի գիտության ու արվեստի հիմքի վրա հանդիպենք միմյանց և հաստատենք միմյանց նկատմամբ փոխըմբռնողություն և փոխադարձ հարգանք։

Խնդրում եմ Ձեզ, թանկագին Գրիգորի Նիկոլաևիչ, ընդունեք և ուր հարկն Է հայտնեք իմ ջերմ ողջույնը այս երևույթի առթիվ, նաև իմ համեստ ներդրումը, որը գուցե մի աղյուս դառնա իր ծաղկման ճանապարհին կանգնած վրաց մշակույթի մեծ շենքում։

Ձեզ խորապես հարգող

Ձեր՝ Հովհաննես Թումանյան

274. ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Հայկազյան ընկերության հարգելի վարժությանը վարչության անդամ Հովհաննես Թումանյանից

Հայտարարություն

Հայկազյան ընկերության խորհուրդի նիստերին, Հայկազյան ակադեմիայի անդամության թեկնածուների ցանկը կազմելիս, երբ ինչ-ինչ պատճառներով ես խնդրեցի, որ իմ անունը ցանկից հանեն, խորհուրդի անդամները չհամաձայնեցին, առարկելով, թե հայ բանաստեղծների անունները գրելիս իրենք չեն կարող իմ անունը բաց թողնել։ Էն ժամանակ ես համաձայնեցի մի պայմանով, որ իմ անունը դրվի առանց թոշակի։