Այս էջը հաստատված է
և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը։ Ես անսասան հավատարիմ քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձառությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությունը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին և պատրաստ գալու, երբ, ուր կկոչի քո եղբայրական ձայնը՝ համբուրում եմ հերոսական ճակատդ։
<Հ. Գ․> Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն մի հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին։
Նույն