Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1918

277. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ[1]

Թիֆլիս, 1918, հունվարի 21

Ստացված է Հայ գրողների ընկերության անունով գրած կոմիտեի գրությունը, որով առաջարկվում է ընկերության անդամներից 50 հոգի տրամադրել էրզերում ուղարկելու, ուր ինտելիգենտ ուժերի մեծ կարիք կա[2]։

Նախ, ընկերության անդամների թիվն էնքան մեծ չի էստեղ, որ կարելի լինի նրանցից 50 հոգի հանել էրզերում ուղարկելու, եղածներն էլ մեծ մասամբ զբաղված են հենց նույն գործերով էս կամ էն կազմակերպության կամ հաստատության մեջ։ էս պատճառով էլ դժվար է լինում ընկերության նույնիսկ վարչական նիստերը կազմել։

Երկրորդ, խնդրում եմ կոմիտեն հայտնի, թե ի՞նչ գործի համար են էդ մարդիկ, որ դրանով ղեկավարվենք ժողովում։

Նորերս էլ աշակերտական խումբ ուղարկվեց էրզերում, իբրև թե նույն նպատակով, բայց նրանց Թիֆլիս գրած նամակներից երևում է, որ մնացել են էնտեղ պարապ, մեծ մասը ցրվել են, իսկ մնացած 40 հոգուց գնդապետ Թորգոմը կազմել է «Անմահների գունդ» (!)[3]։

Նախագահ՝ Հ. Թումանյան
  1. Թիֆլիս-Բաքու և Թիֆլիս-Ջուլֆա երկաթգծերը, որպես հաճախակի հարձակումների ենթարկվող ճանապարհներ, պետք է պաշտպանվեն Անդրկովկասի չորս գլխավոր ժողովուրդների ներկայացուցիչներից բաղկացած համահավաք ջոկատի կողմից՝ մոտակա ոազմական հրամանատարության կազմին ենթակա ղեկավարության ներքո։
  2. Մինչև այժմ տեղերն ուղարկված ժամանակավոր հաշտարար պատգամավորությունների փոխարեն պետք է կազմակերպվեն և տեղերը գործուղվեն մշտական պատգամավորություններ, որոնք պետք է ուղարկվեն Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից ազգային խորհորրդների համաձայնությամբ։ Այդ պատգամավորությունները պետք է օժտված լինեն լայն լիազորություններով, որոնց վրա պետք է դնել տեղերում դերում պատասխանատու օրգանների ստեղծման պարտականությունները, դրանց տրամադրության տակ պետք է դնել ռեալ ուժեր այն հաշվով, որ դրանք՝ այդ օրգանները, աչալուրջ կերպով հսկեն կարգ ու կանոնի և խաղաղության պահպանմանը, կանխեն հարևանների խաղաղ համակեցության պայմանների խախտման բոլոր փորձերը և երկու կողմերի մեղավորներին ու հանցագործներին պատասխանատվության ենթարկեն։
  3. Մինչև այժմ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կատարել խիստ հետազոտություն և քննություն, հայտնաբերված մեղավորներին պատասխանատվության ենթարկել, թալանված կողոպուտը վերադարձնել ըստ պատկանելության և բոլոր միջոցներով օժանդակել տուժողներին՝ վերականգնելու իրենց քայքայված տնտեսությունը։