Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ես դրանից և սարսափում եմ, և զզվում, և ամաչում։ Դրա Համար Էլ Էս ալեկոծությունների հենց սկզբից ես սիրել եմ իմ ճերմակ դրոշակը և խաղա<ղա>րարի բարի պաշտոնը։

Բանն Էն Է, որ ես ուզում Էի ուրիշ նամակ գրել, Էս դուրս եկավ։ Երևի նրանից Էսպես եղավ, որ Բաթումից նոր եմ վերադառնում։ Էնտեղ Էլ ընդհարում Էր պատահել մի կողմից՝ թուրքերի ու վրացիների, մյուս կողմից՝ հայերի մեջ։ Երկու կողմից Էլ կային սպանվածներ և վիրավորվածներ։ Մի կերպ կանգնեցրինք․ բայց ո՞վ կերաշխավորի, թե Էդ մութ ու բութ բազմությունը չի սկսիլ նորից։ Քանի գիշեր Է անքուն եմ, գլուխս շշմած Է2։ Երևակայիր, Էս ղալմաղալի մեջ Լիսիցյանը, Շանթն ու ես Էլ դասագիրք ենք կազմում3:

Իրար ետևից զանազան ընկերություններ են երևում. միշտ կուլտուրական կամ հրատարակչական4։ Իսկ ընկերություններից մեծի՝ դաշնակցության մասին երևի կարդում ես։ Մեծ աղմուկներ ու կռիվներ կան սրա շուրջը։

Շատ պարզ մի պատմություն։ Ինքնապաշտպանության ժամանակ գրեթե ամբողջ Կովկասի հայ ժողովուրդը անխտիր մտավ դաշնակցության մեջ և ահագին քանակությամբ ցեխ ներս բերավ, որից հիմի իրենք Էլ են զզվում իբր թե։ Էդ մի կողմից։ Մյուս կողմից Էլ, որովհետև սա դարձավ մի ռազմական, բանակ, դժվար Է կարգին պահել և երբ որ կռիվ չկա — ինքնըստինքյան Էլ քանդվելու Է և քանդվում Է։

Բայց ղալմաղալ անողներն Էլ ունեն իրենց հաշիվները և գործին անաչառ չեն վերաբերվում. շատ են անազնիվ խոսում և անարդար դատում։

Էսպես թե Էնպես, մեծ փոփոխություն կամ հեղափոխություն պետք Է լինի կազմի մեջ։

Բայց ինչ կուզես ասա, շատ մեծ երևույթ եղավ մեր կյանքում։ Մի քանի ժամանակ երկիրը գտնվում Էր բացարձակ դաշնակցության, այսինքն, հայերի ձեռքին։ Եվ այժմ, երբ Էդ օրերն անցել են, շատ պատմություններ են անում, որ եթե դու լսես, անհավատալի հեքիաթ կթվա։