Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թվարկված միջոցառումների գործադրմանը ձեռնամուխ լինելու դեպքում Հայոց հայրենակցական միությունների խորհուրդը պատրաստ է իր բոլոր ուժերը դնելու Անդրկովկասյան կոմիսարիատի տրամադրության տակ։

Հայոց հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի

Նախագահ՝ Հովհ. Թումանյան Քարտուղար՝ Համ. Համբարձումյան
279. ՄՈՒՇԵՂ ԱՂԱՅԱՆԻՆ
<1918, մարտի 17, Թիֆլիս>
Մուշեղ ջան,

Խորը ցավով լսեցի մամայի մահը։

Հույս ունեմ, որ դու իբրև փիլիսոփա մարդ՝ հանգիստ կընդունես էդ հարվածը։