Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նապարհնեբի փակ լինելու պատճառով ես ստիպված եմ եղել անելու կողմնակի միջոցներից և այլ ընկերություններից։

Փետրվար ամսին ինձ տրված է Ազգային խորհրդից մի չեկ հիսուն հազար ռուբլու հիշյալ հինգ շրջանների լիազորության համար, որոնք զինվորական իշխանության խորհրդակցությամբ բաժանված են եղել տասնևմեկ շրջանների (հետագայում 13 շրջանի) 1. Բորչալու, 2. Շնող, 3. Ուզունլար, 4. Դսեղ, 5. Ջալալօղլի, 6. Փամբակ, 7. Դիլիջան, 8. Կողբ-Բարանա, 9. Քարվանսարա, 10. Շամշադին, 11. Բաշքյանդ։

Պաշտոնեությունը և ռոճիկը եղել է.

1. Մի ընդհանուր լիազոր, ամսական. . . . . . . . . . . . . . . . . . 1,000 ռ.

2. Երեք ընդհանուր լիազորի օգնական, ամեն մեկին ամսական 700 ռ.2,100 ռ.

3. Տասնևմեկ շրջանային լիազորներ, յուրաքանչյուրին ամսական 500 ռ. 5,500 ռ.

Երկու <1 անընթ.> օֆիցերի 500-ական։

4. Մի գանձապահ . . . . . . . . . . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 400 ռ.

5. Վերջին մի ամսում 12 զինվորի, յուրաքանչյուրին . . . . . . . . . . 2,400 ռ.

[Մարտի 15-ից մինչև հունիսի 15, երեք ամսում] . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ [34,000]

6. Բոլոր լիազորներին և օգնականներին (բացի ընդհանուր լիազորը) զգեստի համար, ամեն մեկին 300 ռ. ընդամենը . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 3.900 ռ.

7. Գրասենյակի տարեկան վարձը . . . . . . . . . . . . . . . . . . . . . 600 ռ.

8. Դիվանատան ծառայողների և ընդունելության ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․850 ռ.

9. Գրասենյակի կահավորության և դիվանատան պիտույքների . . . . 1,500 ռ.

10. Շրջանները շրջելու ժամանակ ճամփի ծախք — երկաթուղու, ձիաների, կառքերի, փոխադրությունների, զինվորների — և այլ ընդհ<անուր> ծախք երեք ամսում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .1,000ռ,

11. Թուրք-հայկական համաժողովին . . . . . . . . . . . . . . . . . . . 535 ռ.