Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


12. Հինգ շրջանի լիազորների և ներկայացուցիչների համաժողովը մի քանի օրվա ընթացքում . . . . . . . . . . . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1.200 ռ,

13. Ղազախի շրջանի զինվորներին Ղարաքիլիսա կերակրելու . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 800 ռ.

14. Վարդանլվի կոտորածից ազատված և Ազգային խորհրդին ապավինած մոտ 600 թուրք կանանց և երեխաներին առաջին օգնության . . ․ ․3,000 ռ.

15. Ղարաքիլիսայի թռուցիկ խումբը լիկվիդացիա անելու համար . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 600 ռ.

16. Լոռու շրջանի լիազոր Աշխարհբեգ Քալանթարյանին, որին սակայն անմիջապես Ազգային խորհուրդը ուղարկեց Անի և մեզ չծառայեց 1,000 ռ.

17. Զատկի օրը՝ Ղարաքիլիսայում ամբոխված հայ կարոտյալ գաղթականներին Ազգային խորհրդի անունից . . . . . . . . ․ ․ ․1,000 ռ.

18. Նույն օրը, նույնպես Ազգային խորհրդի անունից՝ թուրք 3000 գերիներին . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1,000ռ.

էս բոլոր ծախքերը կատարված են վստահելի մարդկանց ձեռքով և դոկումենտներով։

Ապա թե փոխարինաբար տվել եմ.

19. Ղարաքիլիսայի զինվորական կոմիսարին, պ. Թ. Խզմալյանի ստորագրությամբ և զինվորական մինիստր պ․ Ստ. Մամիկոնյանի գիտությամբ . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 2,000 ռ.

20. Հայոց կորպուսի շրջանի թուրք գերիների վերահսկիչ բժ. Տեր-Սահակյանին, տեղական զինվորական իշխանության միջնորդությամբ . 2,000 ռ.

21. Հայաստանի ապահովության խորհրդին, Անդրանիկին վճարելու, պ. Պարույր Լևոնյանի միջոցով . . . . . . . . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 5,000 ռ․ և

22. Ջալալօղլու Ազգային խորհրդի ճյուղին, նախագահ Մ. Անանյանի ստորագրությամբ . . . . . . . . . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1,000 ռ.

Վերջին տասը հազար ռուբլին, իհարկե, պետք է գանձի Ազգային խորհուրդը և բոլորի փոխառությունների ստորագրությունները կան։

Ազգային խորհուրդը ինձ տվել էր մի բյուջե, որով ամսական ծախքը հասնում էր քառասուն հազար և ավելի։ Բայց,