Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մայրիկին, Շուշանին ու Մարուսյային ջերմ բարևներ. ինձանից բարև գրեցեք և Լիզային, Ժենյային ու Կատյային։

Այժմ, կարծում եմ, նամակներ կգրեմ։ Երևի չեք զարմանալ, որ չեմ գրում։ Նախ, մի լավ բան չի պատահում, երկրորդն էլ էն, որ ասում են սիրտ չկա, այսինքն, մեր բարբառով՝ տրամադրություն—մի խոսքով չգիտես ինչպես, բայց միշտ մտածում ես գրես, գրես ու դուրս է գալիս, որ չես գրել։

Մենք ամբողջ տանով լավ ենք՝ ժամանակին նայելով։

Մարիա Մարկովնին ու Ռուստեմին էլ դեռ ոչ գրել եմ, ոչ ստացել5։ Ահա, իշալլահ, սկսում եմ գրել։

Գրել ասի—միտս ընկավ, որ գրող էլ եմ. բայց էդ մասին հետևյալ նամակում։ Իսկ մինչև մյուս նամակը համբուրում է ամենքիդ և իր «ամենալավ քննադատին»6 (քեզ էսպես են անվանում ուսանողները) ու սպասում է նամակի

քո Օհանեսը

<Հ. Գ.> Պ. Հակոբի ու Ավետիսի հետ գնում ենք մեր տունը, կենացներդ կխմենք։

Մեր տունր № 44 է.

16. ԱՇԽԵՆ ԵՎ ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Մանգլիս—Դսեղ

<1907>, Հանիսի 28, Մանգլիս

Սիրելի Աշխեն և Նունիկ,

Ստացա նամակներդ1։ Բայց մինչև ստանալը շատ անհանգիստ էի։ Չգիտեի հասաք գյուղը կամ ինչպես գնացիք։ Նամակ էի գրել2—պատասխանն էլ չկար։ Հենց ուզում էի գնամ հեռագիր տամ, որ նամակներդ Վահանի նամակի հետ բերին։

Ուրեմն արդեն հասել ու տեղավորվել եք։ Մնում է, որ կարողանաք որոշ հարմարություններ ստեղծեք ու այնպես անեք, որ մի քիչ կազդուրվեք։ Սարից կարող եք պատվիրել, որ միշտ բան բերեն վճարով։ Լվից ազատ մնալու և ձեզ համար