Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանը մեկ֊մեկ լողանալու հարմարություն կարող եք սարքել։ էն անցյալ տարվան վաննան սարքել տվեք։

Ափսոս, որ այս տարի էստեղ չեկանք։ 50—60 ռուբլով լավ սենյակներ կարող էինք ունենալ սարք ու կարգով։ Ամսական 45 ռուբլով էլ կլուբից բոլ֊բոլ ճաշ կունենայինք։ Շանթն ու Ջավոն էլ այնտեղից են ստանում։ Շատ լավն է և բոլ֊բոլ տալիս են։ Բայց մանավանդ ամբողջ օրը լիքն է հրաշալի կարագ, մածուն, յուղ, պանիր, մորի, մոռ, ձոլ, ճուտ, կաթը և այլն։ Անպատճառ կգանք էստեղ։ Շատ է լավ։

Մենք ամբողջ օրը նստած ենք դասագրքի վրա։ Գրեթե ամբողջ Թիֆլիսը էստեղ է։ Տիկին Զորյանին էիք հարցրել։ Էստեղ է։ Էսօր նրա մոտ պետք է գնայի, չկարողացա։ Նամակը գրեցեք ինձ, կտամ իրեն3։

Լավ է, որ Սեդիկն էդպես ուրախ է։

Մուշեղի մասին չեք գրում, թե որտեղ է։

Նանը հո էլ չի հիվանդանում կամ Աստղիկը։

Օսանը ինչպե՞ս է։ Մերոնց մասին և առհասարակ ձեր չորս կողմի մասին մանրամասն գրեցեք։

Տերտերը Շուլավեր է, թե՞ ուրիշ տեղ4։ Երևի Դսեղ կգա։ Բաբոն էլ գալո՞ւ է, թե չէ։ Անուշն, Արփոն ու Արեգը ո՞նց են։ Համոյին5 էսօր մեր դասագրքում նստեցրել ենք իշի վրա։

Պրիստավն ընչի՞ էր եկել մեր գյուղը կամ Վահանին ընչի էր ուղարկել Շուլավեր։ Սուրենն ու Վիգուշը սաստիկ չարչարում են Լևոնին ու Ջավոյին6։ Ես հիմի նոր եմ հասկանում, թե ընչի են ասում մեզ, թե ձեր երեխաները խելոք են։

Համլիկը ձեզ ինչպես դիմավորեց։ Մտքներումդ կա՞ օգոստոսի կեսին Շուլավեր գնաք, թե՞ չէ։ Մայրիկն ինչու նամակ չէր գրել։ Շատ բարև արեք մերոնց և բարեկամներին։

Համբույրներով՝

ձեզ սիրող հայրիկը

‹Հ. Գ.› Բարևում են Շանթը, Ջավոն, Լիսիցյանները։ Հասցեիս վրա ավելացրեք Протяголовка.

Երկու բանալին էլ՝ սնդուկինն ու չամադանինը, սև ժիլետիս գրպանումն են։ Բանից դուրս է գալիս երկու ծակ բրյուկ