Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆրոնտը և բերդերը իրենց ռազմական ու այլ պարենավորման հսկայական պահեստներով։ Ինձ թվում է, որ պետք է մեր ժողովուրդը բոլոր հովիտներից ու դաշտավայրերից տեղի տա և նորից մտնի իր աշխարհքի հին բնական միջնաբերդերը — լեռնաստանները, ինչպես պատահել է մեր պատմության ընթացքում շատ անգամ և էս դեպքում, Ռուսահայաստանում Կուրի և Արաքսի մեջ գտնվող լեռնաշխարհում — Լոռի, Ղազախ, Շամշադին — կլիներ զինված ու ապահով և մեր ամեն տեսակ մթերքների պահեստ<ներ> մեր լեռնաշխարհքում կլինեին, որոնք պետք է ընկներին միայն հայ ժողովրդի հետ, երկրորդը — չէինք տալ էդ ամենը թշնամուն բերդերը թողնելիս, և սոված թշնամուն կշտացնել և ուժեղացնել ըստ ամենայնի։ Ազգային խորհուրդը ուրիշ կերպ էր մտածում և միանգամայն ապահով էր համարում ամենը ու բնավ կանգ չառավ էս առաջարկի ու իրադրության վրա (թեև ես պատմական ու ռազմական շատ տվյալներով էի ապացուցանում)։

Սակայն Ազգային խորհրդի կողմից էս զեկուցումը առանձին տպավորություն արավ պ. Մ. Բաբաջանյանի վրա։ Նա էս մասին խոսել էր Ամերիկայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ, նրանք հետաքրքրվել էին անձամբ ինձ զեկուցելու։ Ես քարտեզներով, պատմական դեպքերով և եղած ուժերի ու հավանական շարժումների պատկերով պարզեցի նրանց իմ միտքն ու ենթադրությունը։ Նրանք շատ հավանեցին ու հայտնեցին, որ էդ մասին կխոսեն Ազգային խորհրդի հետ։

էս նահանջի հավանականությունը և էդ երկրի ամրացնելու ու ապահովելու կարևորությունը նրանք հավանեցին։

Ազգային խորհրդի հետ խոսելուց հետո նրանք ասել են, որ Ազգային խորհուրդը լավ չի ըմբռնում, իրենց կարծիքով, գործերի լրջությունը և առաջիկայում, հիրավի, կոտորած է սպասում հայ ժողովրդին, քանի որ նա լավ չի ըմբռնում իր դրությունը ու չի կանխում էդ ամենը։ էն ժամանակ առաջարկեցին ինձ ինքնապաշտ<պանության> գործը կազմակերպելու՝ զենք ու ռազմամթերք տալու էդ լեռնաշխարհների