Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միառժամանակից հետո թերևս նրանցից ոմանց համար արդեն ուշ կլինի ամեն օգնություն։

Հայ գրողների ընկերության նախագահ՝

Հովն. Թումանյան
341. ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
<1920>, ապրիլի 9, Թիֆլիս
Հարգելի պ․ Հայկ,

Խնդրում եմ երեկոյան շնորհ բերեք մեզ մոտ միասին թաթախվենք:

Հարգանքով՝
Հ. Թումանյան
342. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ
Թիֆլիս — Երևան
<1920, ապրիլի 30, Թիֆլիս>
Հայաստանի գրական ընկերության
պատվավոր նախագահ Աղբալյանին

Հայ գրողների գերդաստանը ծանր կորուստ կրեց ի դեմս անժամանակ վախճանված Վրթ․ Փափազյանի, որի խոշոր տաղանդը վառ կերպով լուսավորում Էր հարազատ ժողովրդի տառապանքները և զարթեցնում Էր լավագույն զգացմունքներ։ Հայ գրողների ընկերությունը ցավելով, որ հեռագիրը ուշ ստանալու պատճառով չկարողացավ իր ներկայացուցիչը նշանակել թաղման հանդեսին, հայտնում Է իր խորին վիշտը իր տաղանդավոր եղբայրակցի մահվան առթիվ և որոշել Է մոտիկ ապագայում նրա հիշատակին նվիրված սգահանդես նշանակել։