Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
350. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Կոջոր-Թիֆլիս
<1920, հուլիսի կեսեր, Թիֆլիս>
Նվարդ ջան,

Իրիկունները պատշգամբում վառելու բան չունենք, էն ֆանարը, որ մնաց (կլոր), շինել տվեք, նրա համար երկու-երեք ապակե շար կա իմ սենյակում - տախտիս կողքի պահարանի գլխին են, կարծեմ, կամ փոքր սենյակում։ Ապակուց էլ առեք - հետդ բեր անպատճառ։

Հետո տես. պ. Կարապետ Աբիյանին - Ֆիլիպենց կանտորի կողքին է հենց։ Եթե մեր փղոսկրը ծախվել է - փողը հետդ բեր։

Մենք շատ լավ ենք։ Ամեն բան կա։ Երեխեքը մի երկու օրում արդեն փոխվել են։

Մեր ամառանոցն էլ շատ են հավանել։ Ամենալավ ննջարանը քեզ համար է մնացել։ Ուրեմն սպասում ենք շաբաթ օրը։ Նոր Վարդազարյանների մոտ էինք։ Շատ ուրախացան։ Սրանց աղջիկներն էլ խմբով մեզ եկան։ էգուց խմբով գնում են մորու (земляника)։ Լավ կանես իմ գրասեղանի ձախ կողմի ներքևի փոքր լիքը թանաքամաններից մի երկուսն էլ բերես։ Մայրիկն էլ լավ կանի շուտով սենյակները տա ու գա էստեղ կամ Շուլավեր գնա - մի խոսքով ման գա, ինչպես կուզի։

Համբույրներով՝
հայրիկ

<Հ. Գ.> Պուլվերիզատորը բեր, իմ փոքրիկ նասոսը, որ իրար վրա ջուր ենք ածում, <դարակումս է>1, և իմ պարաշոկը, որ բերանս ողողում եմ։