Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



351. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՈԻՍՈԻՑՉԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻՆ

18 սեպտեմբերի, 1920, Թիֆլիս

Վրաստանի Հայ ուսուցչական միության1

պ․ նախագահին

Սրանից մի քանի տարի առաջ, Սայաթ֊Նովայի արձանի բացումից հետո, հայ գրողների ընկերությունը ձեռնամուխ եղավ մեր ուրիշ նշանավոր հանգուցյալ գրական մարդկանց մահարձանների գործին, և հենց երկրորդը որոշեց ու սկսեց Աղայանի մահարձանի գործը։ Նույնիսկ հանգանակությունն սկսած Էր, որ Ուսուցչական միությունը առաջարկեց Էդ գործը թողնել իրեն՝ Ղ․ Աղայանին նկատելով ավելի մանկավարժ և կապված հայ դպրոցի հետ։

Գրողների ընկերությունը զիջավ։

Այնուհետև Ուսուցչական միությունը հանգանակություն բաց արավ, բայց մինչև օրս Էլ գործը մնաց նույն դրության մեջ, և Ղ․ Աղայանի ոչ թե մահարձանը չկա, այլ գերեզմանի տեղն Էլ գրեթե հավասարվում Է հողին ու կորչում։

Շատ֊շատերը անտեղյակ լինելով գործի հանգամանքին, դիմում են Հայ գրողների ընկերությանը և կշտամբում սրա համար։ Խնդրում եմ մի տեղեկություն տաք, թե ինչ դրության մեջ Է Էդ գործը և, եթե Ուսուցչական միությունը այլևս անկարող Է, ուրիշներին թողնի գոնե մի համեստ մահարձան կանգնեցնելու Աղայանի գերեզմանին։

Հայ գրողների ընկերության

նախագահ՝ Հ. Թումանյան