Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե լուրջ, բայց ինձ լուրջ մտահոգություն է պատճառում թե ո՞վ է արդյոք, որի հետ պիտի Անուշը նշանվի։

Մի անգամ մի ակնարկ արին մոտս Համլիկի մոտ ընկերներից մեկի՝ Յակուլյանի մասին։ Ինձ պատմել են, այժմ էլ Գիգան է պատմում, որ Յակուլյանը շատ լավ տղա է։ Եթե էդպես է, շատ եմ ուրախ, և շուտով ինձ գրեցեք։ Եթե չէ, դարձյալ իմացրեք1։

Ես հույս ունեմ, որ դու ինձ կհասկանաս և լուրջ կհետևես։ Դու արդեն գիտես, թե ձեր կյանքի ամենաթեթև ձախորդությունն էլ ինչպես է անդրադառնում իմ կյանքի վրա։ Եթե Անուշի ընտրությունը հապճեպ ու անհաջող եղավ, ինձ համար դա էն տեսակ վիշտ է լինելու, որ դժար կարող են երևակայել։ Իսկ եթե հաջող եղավ, էդ էլ նրա պես — դժվար կարող ես երևակայել։

Շատ եմ զգում ձեր բացակայությունը։ Սաղյանի ընտանիքը իրիկունը մեզ մոտ է լինելու։ Ամեն րոպե ձեզ եմ հիշելու։ Բեթհովենի մեծ կոնցերտը կա, մերոնք գրեթե բոլորը դնում են, և ես ձեզ եմ հիշում։ Իրիկունը Գիգան օյինբազություններ էր անում ընթրիքին, մերոնք, ինչպես Անուշն ասում է՝ հռհռոցը գցել էին և․․․

Մի խոսքով։

Դու գիտես, որ եթե մի գեղեցիկ բան եմ տեսնում, էլ դժար է ինձ պոկել։ Այժմ, մի <<Դիանայի>> գեղեցիկ արձան եմ տեսել, շտապում եմ էնտեղ։

Կարոտով համբուրում եմ ամենքիդ։

Հայրիկ