Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմի, երևակայեցեք, ընթրիքից հետո, Նվարդը էլի գնաց կոնցերտ (духовой կամ ինչպես Ներսիսյան դպրոցն է ասում՝ փչողական), Գիգան ու Արեգը шашки են խաղում, երեխեքը քնել են, ես էլ՝ թուղթը շատ, ծրարը շատ, ասի արի էս երկու տողն էլ գրենք, թող ստան <ան և քի>չ էլ ավելի <2 — 3 անընթ>2 կարողանան3․․․

360. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

<1920, հոկտեմբերի կեսեր, Թիֆլիս>

Օլյա ջան, Արմենակի ասելով դու պետք է արդեն գյուղումը լինեիր, բայց ինչպես երևում է, դեռ էդտեղ ես։

Մի տող չեք գրում, թե մարդ իմանա՝ որտեղ եք կամ ինչ եք անում։

Եթե ճշմարիտ, որ Անուշի մասին խոսք կա նշանվելու՝ էն ժամանակ ըստ այնմ վարվեցեք, իսկ եթե չէ՝ դու անցիր Դսեղ, էնտեղ վերջացրու ինչ որ կարող ես, էնտեղից էլ կգաս էստեղ։

Նանը հիմի Վահանի մոտ է։ էսօր մեր Գոգնանց Ղազարը եկավ, Վասիկին բերել էր։ Մի 190 ձու էլ մենք առանք։

Վահանը թե լավ կվարվի, իհարկե, շատ ավելի լավ, թե չէ՝ կթողնես կգաս։ Ինձ համար դրանց ճանճն ու մանճը գրոշ չարժեն, բանը իրենց վարվելն է։ Հողերի բանն էլ կկարդադրեք մեր բաժանարարների և բարեկամների հետ միասին։

Անուշը՝ եթե պատմություն չկա՝ լավ կանի գա։ Թե կգա Դսեղ իր բանն է, թե ուղղակի կգա՝ էլ իր բանն է։

Տանը ամեն բան կարգին է։

Գյուղից ինչ կբերես, ինչ չես բերիլ էդ առանձին, բայց մասուր ու ավելուկ բեր։ Եթե մոթալ գտնվի լավը — վերցրու, փողը կուղարկեմ։

Ծաթերեցի Արսենի տղա Տիգրանին ապսպրել եմ յուղի ու պանրի համար, դեռ պատասխանը չկա։