Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չպիտի տա էդ դավերին, որ կարող են ծավալվել ու դառնալ համատարած չարիք։

Երկրորդը։

Հեղաշրջումի հետևանքով երկյուղ Է տարածվել հայ մտավորականության վրա, որի մի մասը նախորդ կառավարության օրով ծառայության մեջ Էր։ Նոր դրության անորոշության հանդեպ տարածված երկյուղը կարող Է քայքայել ու ցրել մեր առանց Էն Էլ փոքր մտավորականությունը և առաջ բերել անցանկալի հետևանքներ։

Հայաստանի Ռևկոմը պետք Է պարզի մթնոլորտը և մարդկանց հանի Էդ շվար ու շփոթ դրությունից՝ ցանկացողներին հրավիրելով ազատ ծառայելու իրենց ժողովրդին։

Ամենքի սրտից ասած կլինեմ, եթե ասեմ, թե սպասում ենք Էդ կոչին։

Նոր, ազատ Ռուսաստանն Էլ, որ գալիս Է հաշտեցնի հային ու թուրքին, Էսքան մեծ ու փրկարար մի գործ անելու, անշուշտ ինքն Էլ հաշտ աչքով կնայի հայ մտավորականությանը, կընդունի նրա մեծ կարևորությունը և ուշադրություն կդարձնի հայ ժողովրդի բանաստեղծի հաշտարար միջամտությանբ։

1920, 18 դեկտեմբերի, Թիֆլիս

Հովհ. Թումանյան

365. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԿՈՄԻՆ

Թիֆլիս — Երևան

Հայաստանի Ռևկոմին

Հայաստանի Ռևկոմին քաջ հայտնի Է, թե ինչ ծանր նյութական վիճակի մեջ Է եղել միշտ հայ գրականությունը և թե ինչքան ավելի ծանրացել Է վերջին տարիներս։ Գրողներից ոմանք ստիպված են ծախելու իրենց ունեցած իրերն ու գրադարանը նրանով ապրելու, բայց կան մարդիկ, որոնք ծախելու Էլ ոչինչ չունեն։