Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


լեքը, մանավանդ օտարները։ Կարճ պատմեցի ձեզանից, հայտնեցի, որ դրամ ունեն ստանալու, գան ստանան։ Խոստացավ — և գնաց ու գնաց։ էլ չեկան, և, ինչպես երևում է, փախել են2։

Քեզ հետաքրքրող մարդկանց ու մոտիկների մասին եթե գրեմ — շատ հեռու կտանի և, վերջապես, շատերին էլ իսկի չեմ տեսել, ցրված են եղել դես-դեն ու ցրված տեղից էլ հեռացել — գնացել։ Եվ ինչքան անխելքություն կա էս ողբերգության մեջ, ինչքան թյուրիմացություն կա, եթե գիտենա՜ս…

Շատ հեշտ կարող էր չլինել էս ամենը. շատ հեշտ կարող էր միանգամայն լավ լիներ։ Եվ նույնիսկ այժմ էլ շատ բան կարելի է ուղղել։ Տեսնենք, ես շատ մեծ հուսով եմ սպասում Օրջոնիկիձեին3։ Դուք, թերևս, էդտեղ տեղեկություններ ունեք իմ հաղորդագրությունների մասին4։ Ասում եմ շատ բան կարելի է ուղղել, և որքան շուտ, էնքան լավ։

Եկա տեսա էստեղ սոսկալի լուրեր Թիֆլիսից։ Շարունակ հարցնում էին — ճի՞շտ է, որ 30 հազար դիակ է թափված Թիֆլիսի փողոցներում․․․ ճի՞շտ է, որ Սոլոլակից5 ոչ մի տուն չի ազատվել և այլն, և այլն։ Եվ զարմանում էին, որ ես էլ ազատվել եմ։

Մինչև իմ գալը ոչինչ չգիտեին, իսկ ինչ գիտեին — սուտ։ 6Շատ ու շատ բարև արա տիկին Սառային, տիկին Աննային7 ու երեխաներին։

Ջերմ համբույրներով՝
քո Հովհաննես

373. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Երևան – Թիֆլիս

<1921>, ապրիլի 13, <Երևան>

էսօրվանից սկսվում է երկրորդ ամիսը, ինչ որ ես հեռացել եմ իմ ամեն տեսակի մամուններից։ Եվ իմ սովորությամբ զանազան երազներ եմ տեսնում։ Անցյալ գիշեր էլ մի քիչ