Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկ. Մելոյանին շատ եմ խնդրում, թե կարողանա էս իրիկուն անցնի ինձ մոտ1։

Հովհ. Թումանյան

388. ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս – Երևան

1921, հոկտեմբերի 13, Թիֆլիս

Հայաստանի Խորհրդային Հանրապետության

ընկեր լուսժողկոմին

Իր ժամանակին Հայ գրողների ընկերությունը Թիֆլիսում Սայաթ-Նովայի ժառանգներից ձեռք էր բերել Սայաթ-Նովայի ձեռագիր տետրակը։ էդ տետրակը վարչության որոշումով պահվում էր ինձ մոտ։ Հայ գրողների ընկերության անունը փոխվեց էս տարվա սկզբներում, դարձավ Հայ գրչի մշակների միություն։ Այժմ Հայ գրչի մշակների միության վարչության համաձայնությամբ հիշյալ տետրակը ուղարկում եմ Ձեզ՝ դնելու Հայաստանի թանգարանում։

Տետրակը բաղկացած է 140 էջից և թվահամարած է հետագայում իմ ձեռքով։ Հայերեն երգերը դրված են վրացական տառերով, թուրքերեն երգերը՝ հայկական տառերով։

Հայ գրչի մշակների միության նախագահ՝ Հովհ. Թումանյան

389. ԱՐԵԳ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

<1921>, հոկտեմբերի 19, Թիֆլիս

Արեգ ջան,

Ես էս երկու օրը գնում եմ Պոլիս1։ Սպասում էի քեզ, չեկար։ Շատ է հարկավոր, որ իմ բացակայությանը դու տանը լինես։ Ասում էիր գալու եմ, չեմ հասկանում ինչու ուշացար2։