Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մյուսը, որ դեռ չի վերջացրել9, ծախեցինք կառավարությանը մի քանի միլիոնով:

Քո «Ուստա Կարոյի» մասին խոսել ենք. իհարկե, կվերցնի կառավաըությունը և կվճարի10: Լեոյի «Հայոց պատմության» շարունակությունն էլ վերցրին11, մի քանի տասնյակ միլիոն վճարեցին12 (ինձ իրենք ասին 50, ինքն ասում է 30), և էսպես էլ ուրիշներին:

Մենք ամենքս լավ ենք: Հաճախ հիշում ենք ձեզ: Իմոնք էլ մեծացել են, որ տեսնես — չես ճանաչիլ: Եվ իմ երջանկության կենտրոնն են դարձել իմ երեխաները, մանավանդ աղջիկներս:

Կարոտալի բարևներ ամենքիս կողմից Սոֆիկին, Չուչիկին13 ու քեզ:

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Ես էս երկու օրը գնալու եմ Թիֆլիս, էնտեղից Երևան14:

396. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

Կ. Պոլիս–Փարիզ

1921, XII, 9, Կ. Պոլիս

Սիրելի տիկին Զապել,

Մեծ ցավով կարդացի Ձեր նամակը1: Եվ շատ ու շատ եմ փափագում տեսնելու Ձեզ լավ օրերի և լավ պայմանների մեջ, որին Էնքան արժանի եք Դուք:

Երանի թե շուտով կարգի գան մեր դժբախտ երկրի գործերը, և, կարծում եմ, Ձեզ համար Էլ միայն մեր երկրում պիտի <որ> ապահով անկյուն գտնվի:

Ցավում եմ, որ չեմ կարող այժմ ևեթ ասել — թե եկեք: Տակավին խառնակ դրություն Է: Բայց Դուք լսած եք, անշուշտ, թե ինչքան լավ վերաբերմունք ունեն այժմյան կառավարությունները թե մեր, թե հարևան երկրներում դեպի գրականությունն