Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<են<թակա> առանձնապես պա[տրիարքարանի] [սպառնալիքների] ազդեցության տակ [առանձնապես պատրիարքարանի, որ դրա մեջ տեսնում էր առհասարակ հոգևոր իշխանության և մասնավորապես իր իշխանության նվաստացումը և կամենում էր իր ձեռքին կենտրոնացած պահել ամեն գործ ու գործունեություն կամ, ինչպես պատրիարքն էր ասում պատկերավոր կերպով, ամեն բան իր խողովակով ըլլա]։

Մեզ հաջողեց ամրապնդել Հայաստանի օգնության մարմնի դիրքը — նրան միանալով ու նրան ճանաչելով։ [և] Նրա հետ միասին էլ շրջաբերական ուղարկեցինք մեր [բոլոր] գաղութների բոլոր նշանավոր կենտրոնները՝ կոչ անելով ստեղծել Հայաստանի օգնության մարմիններ, կապել իրար հետ և էդպեսով էլ Մայր երկրի Կենտրոնական [հետ] կոմիտեի հետ3։

Պոլսից տեղեկացնում են, որ արդեն շատ տեղեր արձագանք են տվել մեր կոչին, մարմիններ են կազմել և անցել գործի։ էդ նորակազմ մարմիններից մեկը, Ամերիկայի Բոստոնի մարմինը, պաշտոնական թուղթ է գրել ինձ, որ ուղարկել եմ Կենտրոնական կոմիտեին։

Անշուշտ, ընկերս հայտնած կլինի, թե ինչքան խանդով է գործում Պոլսի ՀՕՄ-ը, և թե առհասարակ ինչ կենդանի ու ջերմ [հետաքրքրական] վերաբերմունք ունի Պոլսի հայությունը դեպի մայր եկիրը [և նրա վիճակը], որի ապացույցը տվին հենց առաջին օրերից թե՛ ՀՕՄ-ը, թե՛ հայ Կարմիր խաչը4։

Սրանց հետ միասին հայտնի պիտի լինի և կուսակցությունների դրական վերաբերմունքը՝ ռամկավար-ազատական, դաշնակցական թե հնչակյան։

Ռամկավար-ազատական կուսակցությունը դաշնակցության ներկայացուցիչների հետ ունեցած մի խորհրդակցության <՞> և որոշ կետեր պարզելուց հետո — երկու կուսակցությունն էլ շրջաբերականով ազդարարեցին իրենց ամեն