Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ձեզ էս տեսակ հեքիաթներ կամ այլ մանկական գրվածքներ կարող եմ տալ։ Եվ ոչ կզղջաք, ոչ վնաս կանեք։

Սա է ամենից ուղիղ ճանապարհը։

Ինչ որ ունեի՝ բոլորն ասի։ Հիմի դուք գիտեք։

Միայն եթե օգնելու եք — այսինքն սրանց դիմաց բան եք տալու՝ շուտ արեք։

Թեև առանց էն էլ ուշ է, որովհետև ոչ ամառանոց կարողացա գնամ էսքան տանջվելուց հետո, ոչ էլ էստեղ կազդուրվել, ոչ էլ երեխաներին հոգալ։

Ասում ես՝ մանկական գրականության սով է։

ճիշտ ես ասում։ Բայց միայն էսօր չի էդ սովը։ էդ սովը միշտ էլ եղել է, և էսքան մանուկներ ունեցող էս ժողովուրդը կամ նրա մտավորական ղեկավարները երբեք չհասկացան, թե ինչքան ահռելի աղետ է էդ սովը և ինչ պետք է անեն սրա առաջն առնելու համար9։

Եթե ավետարանից խոսենք, ծարավ մանուկներին մի բաժակ ցուրտ ջուր տվողը արքայություն է գնալու, ապա էս դեպքին հարմարացնելով՝ հոգով սոված հայ մանուկներին մի լավ մանկական գրվածք, մի լավ հեքիաթ հոգացող շաշ Նարպողոսն էլ գուցե էսքան մեղքերից հետո՝ արժանանա հայր-Աբրահամի և բոլոր քաչալ ծերունիների հետ միասին բազմելու և հավիտյան տերօղորմյա քաշելու դրախտի խնկի ծառերի տակ10։

Մի ժամանակ Հայոց հրատարակչական ընկերություն կար։ Օրերից մի օր էդ հանգուցյալի քիթն էլ էդ տեսակ մի քամի մտավ, թե մանկական գրականության սով է և էդ սովը պետք է վերացնել։ Ինձ առաջարկեցին թարգմանել Գրիմմի բոլոր հեբիաթները, էջը մի ոսկով, տասն ռուբլի։ Նայեցի Գրիմմի հերիաթները և հայտնեցի, որ ես միայն մի քանիսը կթարգմանեմ։ Նրանք կարծում էին, թե փողը ինձ կարող է հրապուրել և տանել ուր ուզի։ էդպես էլ արի։ Մի քանիսը թարգմանեցի, դեռ նրանց մեջ էլ — մի երկուսի մեծ — որոշ փոփոխություններ արի ու պատճառաբանած տվի իրենց։ Իհարկե տպեցին11։ Կարծում են, թե էն է՝ հենց անունը հեքիաթ է, վերջացավ։