Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրիմմի անունն էլ վրեն։ Կարծում են հեշտ բան է հեքիաթ մշակելը։ Գրիմմները հազիվ մի թանկ հեքիաթ ունեն մշակված։ Մնացածը ժողովրդական հեքիաթներ են, խառնած, աղավաղած ու փչացրած։

Ռուսները երկու հատորանոց մի գիրք են հրատարակել իրենց մանկական գրականության մասին, և խոստովանում են, որ Պուշկինից հետո, կամ ավելի ճիշտը, «Ոսկե ձկնիկից» հետո, նրանք՝ մինչև էսօր չեն կարողացել մի հեքիաթ մշակեն իրենց էնքան առատ ու լավ հեքիաթներից։

Իմ կարծիքով ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին (գուցե չնչին պակասություններ ունենա, ով գիտի) և դա «Քաջ Նազարն» է։ («Մի կաթիլ մեղրը») առակ է, թեև ռուսները վրան գրել են сказка): Եվ այժմ եթե ասում եմ «Հազարան Բլբուլը» կտամ, որովhետև hավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները։ Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհքում — ավելի լավ երկրներում էլ դեռ պարզ հասկացողություն չունեն։ Կարծում են դա հեշտ ու հանաք բան է։ Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են։

Եվ այժմ գրականության մեջ սիմվոլիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հանդուգն ձգտումն հեքիաթին մոտենալու։

Բայց նամակս շատ երկարեց։

էս անգամ էսքան խելոքացիր, մնացածը երբևիցե։

Վահանի ժողովածուն լավ ես անում, բայց շուտ արա12։

Ուղղագրությանը գալով՝ ես հոտառությունով ասում եմ, որ դա չի անցնելու ամբողջովին — օրինակ, ո-ի և յ-ի պատմությունը։ Ոչ թե պետք է հին հնչյունները վերականգնել, այլ մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արին։ Ոչ թե պետք է դժարացնել, այլ պետք է հեշտացնել։ Եվ չպետք է էդ խնդրին էդ կերպարանքը տալ — պատվասիրություն ու չեմ իմանում ինչ բաներ կապել հետը13։

Վերջապես շատ բարևներ մերոնցից և ինձանից՝