Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




408. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

Թիֆլիս-Ալեքսանդրապոլ

1922, օգոստոսի 12, Թիֆլիս

Սիրելի Ստեփան,

Քեզ հետ, իբրև արդեն ամերիկացու հետ, ամենից առաջ գործից խոսենք։

Անցյալները ինձ տեղեկություն տվին, թե Վիկրին քեզ հարցնում է։ Հետո էլ եկան, թե՛ Վիկրին ասում է Թումանյանի գրքերը պիտի տպագրենք։ Ես անհարմար համարեցի լուռ մնալ, մի կարճ նամակով գալուստը ողջունեցի։ Գիտես, որ ծանոթ ենք։ Նա ուրախացել էր և բարևներ ղրկել ու հայտնել, որ պիտի իմ գրքերը տպագրեն։ Ես կարծում էի նրա հետ Նարիմանը խոսել է։ Դուրս եկավ, որ Նարիմանը դեռ չէր խոսել։ Նարիմանն էլ հետո էր խոսել, և հայտնել էր, թե արդեն դա վերջացած խնդիր է, որ Մարտընը և Դեվիսը պետք է ինձ հետ խոսեն։ Մարտընի մարդկանցից եկան մոտս և հայտնեցին, թե Մարտընը մի քանի օրից կգա ձեզ հետ տեսնվելու, իսկ Դեվիսը վաղն է գալու։ ճիշտ որ Նարիմանի հետ Դեվիսն եկավ ինձ մոտ և խոսեցինք։ Խոսքը «Լուսաբերի» և իմ մանկական գրվածքների վրա էր։ «Լուսաբերի» մասին խոսեցինք և հայտնեցի, որ մենք երեք ընկեր ենք2, և թե՛ տպած և թե′ ձեռագիր տարիները գտնվում են ընկերոջս՝ Լիսիցյանի մոտ և լավ կլինի, որ նրա հետ խոսեք ու պայմանավորվեք։

Դեվիսը հայտնեց, թե Լիսիցյանը մեզ մոտ է, ուրեմն կխոսեմ նրա հետ ։

Գալով մանկական գրվածքներիս՝ հայտնեց, որ արդեն վճռած, որոշած Է տպագրել իրենց դպրոցների և որբերի համար հատկապես (ասում Է 30 հազար որբ ունենք), և մինչև անգամ մի փոքրիկ գումար Էլ ավանս ենք տալիս։ Բավական խոսեցինք և վերջում բանը հասավ Էնտեղ, որ Դեվիսը տեսնվի Ալեքսանդրապոլ քեզ և Էդիլյանի հետ, իբրև իրենց գործի մեջ գտնվող մարդկանց, և Էնպես գործ բռնենք։ Անշուշտ՝ նրանք չգիտեն Էլ, թե ինչ արժեքի գործեր են իմ մանկական գրվածքները,