Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

410. ՏԱՐԱԳՐՈՍԻՆ

Թիֆլիս – էջմիածին

<1922 թ., օգոստոսի վերջ, Թիֆլիս>

Սիրելի Տարագրոս,

Ստացել եմ գեղեցիկ նվերդ1։ Սրտանց շնորհակալ եմ։ Լավ ձև ես տվել։ Միշտ կմնա սեղանիս վրա և քեզ միշտ կհիշեմ հաճույքով։

Գրում ես, թե որոշել ես մի բան ծաղկազարդես, թե գրես, մեր հին ձեռագիրների օրինակի իմ գրվածքներից։ Բայց չես գրում ծավալի մասին։ Թերևս ամենից հարմարը քառյակներն են — մի քանի քառյակներ։

Կամ մեր ազգային լեգենդներից — իմ մշակած։ Կամ՝ ես աղջիկներիս նվիրած մի տասը ոտանավոր ունեմ, որ առանձին — ինտիմ մի ալբոմ են կազմում — գուցե էս2։ Որն էլ ընտրես, շատ գեղեցիկ բան դուրս կգա, ես համոզված եմ։

Շատ եմ ուրախ, որ զվարթ ես, ինչպես միշտ, և քո սիրած աշխատանքի վրան ես։

Ջերմագին բարևներով քեզ միշտ սիրող՝

411. ՏԱՐԱԳՐՈՍԻՆ

Թիֆլիս – էջմիածին

<1922, հոկտեմբերի 3, Թիֆլիս

Սիրելի Տարագրոս,

Նորից հիվանդ անկողին եմ ընկած1։ Անկողնում եմ գրում և շատ թույլ եմ, որովհետև քանի ժամանակ է խիստ դիետի եմ ենթարկված։ Այժմ էլ հայտնվել է язва желудка, հետն էլ օպերացիայի ժամանակ կտրած տեղերի ուռուցքները ներսից և մալարիա։ Ինչևէ․ չեմ ազատվում։