Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախագահ Սամսոն Հարությունյանը և «Մշակի» խմբագիր Ալեքսանդր Քալանթարը (տե՛ս Թումանյանի՝ նույն խորհրդին ուղղած № 12 պաշտոնական գրությունը)։

Վորոնցով-Դաշկովից ունեցած սպասումները չեն արդարանում, մայիսի 12—16-ին կոտորածներ են սկսվում Հին Նախիջևանում, օգոստոսին կրկնվում են Բաքվում, ընդհարումներ են տեղի ունենում Գանձակում, Թիֆլիսում, Ղազախ-Բորչալվի գավառում և այլուր։ Այնուհետև Անդրկովկասում սկսում են երևալ կազակային խմբեր, իբր թե ազգամիջյան կռիվները դադարեցնելու համար, բայց իրականում ավելի մեծ վնասներ են հասցնում հայ բնակչությանը, քան ազգամիջյան ընդհարումները (Լեո, Անցյալից, էջ 188):

6 Հեռագիրը՝ Վորոնցով-Դաշկովին Կովկասի փոխարքա նշանակելու մասին, Թիֆլիս հասել է փետրվարի 18-ին և մամուլում հրապարակվել հաջորդ օրը՝ 19-ին. ուրեմն բանաստեղծի ու կաթողիկոսի այդ հանդիպումը կարող էր լինել փետրվարի 18-ին՝ նախքան օրաթերթերում հրապարակելը (կաթողիկոսը հարցնում է՝ «Լսե՞լ ես...»)։

7 «Բաթումի խառնակության» մասին տեղեկությունը, ըստ երևույթին, հիմնված Է բանավոր լուրերի վրա։ Այդ օրերին Բաթումում ազգամիջյան ընդհարումներ չեն եղել: Ինչպես ամենուրեք Ռուսաստանում և Կովկասում, Բաթումում ևս խախուտ էր քաղաքական դրությունը, տեղի էին ունենում գործադուլներ, փակվել էին առևտրական հիմնարկությունները, տպարանները, դպրոցները, պահանջվել է պակասեցնել դպրոցների ուսման վարձը և այլն (Մշ, 1905, № 42, 43, 45):

2. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 9)

Մայիսի 1

Ինքնագիրը պահպանվում Է ԳԱԹ, ՓՎՖ, № 12։

Տպագրվել է ՈԻՀ 2, 429:

1 «Վերնատունը» 1899 թ. Թիֆլիսում ստեղծված գրական խմբակ էր, որի հիմնադիրներն էին Թումանյանը, Իսահակյանը, Աղայանը, Դեմիրճյանը, Շանթը, Աղբալյանը։ Խմբակը ունեցել է հետաքրքրական հավաքույթներ, ասուլիսներ, որոնք տեղի էին ունենում Թումանյանի՝ Բեհբության փողոցի № 50 տան 5-րդ հարկի բնակարանում (այստեղից «Վերնատուն» անվանումը)։

Այստեղ քննարկվել են հայ հեղինակների տպագրված և անտիպ երկերը, ուսումնասիրվել ռուս և եվրոպական դասական գրականությունը: