Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



4. ԹԻՖԼԻՍԻ ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻՆ

Քոլագերան—Թիֆլիս

(էջ 10)

Նոյեմբերի 29

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվել է Արշ., 1905, № 66, դեկտեմբերի 1։

Բանաստեղծը ամբողջ ընտանիքով Թիֆլիսից հեռացել էր ազգամիջյան ընդհարումների միջոցին քաղաքում առաջացած խուճապի, բոլոր տեսակի հիմնարկությունների, այդ թվում և խանութների ու դպրոցների փակվելուց հետո՝ նոյեմբերի 23-ին կամ 24-ին։ Ծանր էր հատկապես Շուլավերի վիճակը, որտեղ գրեթե պատերազմական դրություն էր։ Մեկնելով նախ Շուլավեր (տե՛ս հաջորդ նամակի № 1 ծանոթագրությունը), ապա՝ Լոռի, բանաստեղծը ականատեսն է դառնում ողբերգական վիճակի ու անմիջապես նախաձեռնում հայրենիքի ինքնապաշտպանության գործը։

Խրիմյան կաթողիկոսին ուղղած այս օգնության կոչը նրա առաջին քայլերից է, որի հետևանքի՝ Ալեքսանդրապոլից ուղարկած գնդի և փոխգնդապետ Գոնչարովի մասին իր հուշերում պատմում է Թումանյանի եղբայրը՝ Վահան Թումանյանը (ԹԺՀ, № 244)։

Այդ հեռագրին Թումանյանն անդրադարձել է 1909 թ. հունվարի 4-ին և մարտի 20-ին բանտում գրած խնդրագրերում, և ավելի ուշ՝ 1912 թ. հունվարի 18-ին Պետերբուրգից դստերը՝ Նվարդին ուղարկած նամակում, խնդրելով նրանից դատական ատյանին իբրև իրեղեն ապացույց ներկայացնել Թիֆլիսի «լրագրերից մեկում տպագրված Խրիմյան Հայրիկի հասցեով հեռագիրը»։ Ընտանիքի անդամներին չի հաջողվում ժամանակին հեռագիրը գտնել և ուղարկել։ 1912 թ. փետրվարի 23-ի նամակում Համլիկ Թումանյանը գրում է, որ փնտրել է «Մշակ» և «Тифлисский листок» թերթերում և չի գտել, իսկ «Արշալույսը» չի հիշատակում. ընդամենը ութ ամիս հրատարակված օրաթերթը, բնականաբար, մոռացվել էր։

5. ԴԱՎԻԹ ԲԱՔՐԱՁԵԻՆ

Դսեղ—Շուլավեր

էջ 10)

Դեկտեմբերի կեսեր

Ինքնագիրը (սևգիր. անավարտ, 2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 308։ Առաջին անգամ տպագրվել է 1906 թվագրությամբ։ Ժամանակը ճշտվում է նամակի «Ես արդեն գրել եմ Ռեզանովին» խոսքերով, որոնք վերաբերում են ոչ թե վերջինիս ուղղած 1906 թվականի հունվարի 6-ի նամակին