Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ 1905-ի դեկտեմբերի երկրորդ կեսին գրած անհայտ նամակներից մեկին (այդտեղ պետք է գրական խոսքեր ասված լինեին Բաքրաձեի մասին, տե՛ս № 7 նամակը)։

Տպագրվել է ԵԺ V, 287։

Թարգմանություն

Մեծ<արգո> Դավիթ Իվանովիչ,

Դուք գուցե չեք մոռացել։ Ձեր նոր ծանոթին (Շուլավերում, մեր տանը, հրաժեշտի ճաշկերույթին[1]

Ինձ ասում Էին, որ Դուք Բաշկեչեթումն եք գտնվում, և ես հենց նոր իմացա, որ Դուք այժմ գտնվում եք Շուլավերում։

Ես արդեն գրել եմ պ. Ռեզանովին, թե որքան Է մեր ժողովուրդը շնորհակալ Ձեզանից։

Իշխ. Բաքրաձեի և մեր «նոր գավառապետի» անունները բոլորի բերանին են, և նրանք են մեր բոլոր գյուղացիների ապավենը։

Դավիթ Իվանովիչ, [այսպիսի դժվար ժամանակ] տա աստված, որ պ. Վոսկրեսենսկին[2] նույնպես այդպիսի մարդ լինի—ժողովրդի եղբայր (հայ թե թուրք — դա միևնույն Է)։

Քանի որ ես ի վիճակի չեմ բացակայելու, եթե Նիկոլայ Կոստանտինովիչը[3] կամ Դուք գալու լինեք Լոռվա գավառամասը, խնդրում եմ բացիկով մի կերպ ինձ իմաց տաք՝ Քոլագերան—Դսեղ, ուզում եմ տեսնվել Ձեզ հետ շատ կարևոր գործով։

  1. Շանշիևին (Շանշյան) նվիրված այդ ողջերթի ճաշկերույթը եղել Է Ն. Կ. Ռեզանովին Բորչալուի գավառապետ նշանակելու օրերին։ Վերջինս, ըստ մամուլի տվյալների 1905 թ. նոյեմբերի 25-ին արդեն նոր նշանակված գավառապետ Էր («Кавказ» 1906, № 32. տե՛ս Շուլավերի տանուտեր Վ. Մեհրաբյանի նամակը Եդիգարով եղբայրների վայրագությունների մասին) ի պատիվ պ. Շանշիևի։ Նամակում հիշատակված ճաշկերույթը կարող Էր տեղի ունենալ նոյեմբերի 25—26-ը, որից հետո բանաստեղծը անցնում Է Լոռի կանխելու հայրենիքին սպասվող վտանգը (տե՛ս նոյեմբերի 29-ի հեռագիրը (№4) և ծանոթագրությունը)
  2. Հնարավոր Է, որ հիշատակված Վոսկրեսենսկին նույն Վոզնեսենսկին Է, որի անվանը հանդիպում ենք օրաթերթում. «Շուլավերի խնդրով Թիֆլիսից այստեղ ուղարկված Է – շտաբս կապիտան Վոզնեսենսկին մի խումբ պոլտավական գնդի կազակներով՝ շուլավերցիներին սպառնացող թուրքերի հարձակումների առնելու համար» (Արշ, 1905, № 66, 1-ը դեկտեմբերի)։ Երկու ազգանունները շփոթել կարող Էր և՛ նամակագիրը և՛ օրաթերթը
  3. Նիկոլայ Կոստանտինովիչը նույն Ռեզանովն Է