Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուրք քոչվորները հեռացել են։ Ես գնում եմ այնտեղ, որպեսզի ետ դարձնեմ և խոսեմ հետները։ Նրանց մեջ կան լավ և հասկացող մարդիկ։

Երկու կողմից Էլ ժողովուրդը պատրաստվում Է, և գարնանը կարող Է մեծ դժբախտություն պատահել։

Մենք բոլորս պետք Է միասին աշխատենք, գուցե կարողանանք գալիք աղետի առաջն առնել։ Այսպիսի ժամանակ ամեն մի լավ մարդ մեծ արժեք ունի, ով ուզում Է լինի։ Օրինակ, Ձեր ուրյադնիկն այստեղ շատ լավ տպավորություն թողեց, առողջ դատողության տեր մարդ Է։ Իսկ մեր պրիստավը անտարբեր մարդ Է և «թողնում» Է Կովկասը (ասում Է՝ «մենք ռուսներս թողնում ենք Կովկասը»), այնինչ հիմա շատ կարևոր Է Ձեր եռանդուն և ինտելիգենտ ներկայացուցչի ներկայությունը[1]։

  1. Այդ նամակները չեն պահպանվել

8. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ — Թիֆլիս

(Էջ 13)

Մարտի 9

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1096։ Նամակին կցված են հասցեատիրոջ հիշողությունները ազգամիջյան կռիվների միջոցին Թումանյանի խաղաղասիրական գործունեության մի դրվագի մասին (1905 դեկտեմբեր-1906 գարուն)։

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Աշխենի ծննդյան օրը մարտի 15-ն Է։

2 Ագդակը թխվածքի տեսակ Է։

3 Նունիկը Նվարդն Է, Ծիտիկը՝ Սեդան, բանաստեղծի դուստրերը։

9. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս — Շվեցարիա

(Էջ 14)

Մայիսի 30

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՓՎՖ, № 13։

Տպագրվել Է ԵԺ V, 298։

1 Այդ Ժամանակամիջոցին 1905 դեկտեմբեր-1906 մայիս, բանաստեղծի՝ Վարդազարյանին գրած և նրանից ստացած նամակները չեն պահպանվել