Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Այդ իմաստով ուշագրավ է օգոստոսի 6-ի թղթակցությունը (տե՛ս ծանոթագրություն № 1), որով հայտնվում է «վեջին ժամանակների հուզումների և խլրտումների», «թուրքերի՝ յայլաղներից շուտ վերադառնալու», «ինչ-որ խորհրդավոր պատրաստությունների» և այդ բոլորի մեջ դարձյալ Եդիգարովների արարքների մասին։ Թղթակցությունը կոչ է անում, որ հայ և թուրք գյուղացիները միանան, ապրեն համերաշխ, չենթարկվեն պրովոկացիայի և միահամուռ պայքարեն ընդհանուր թշնամու դեմ։ Այստեղ հիշատակվում է Եդիգարովին քննող քննիչ Մասալովը, որը սիրալիր հյուրնկալվել էր Եդիգարովից և ամեն ինչ արել հօգուտ հանցագործների։

Ըստ երևույթին, նամակում հիշատակված քննիչր նույն Մասալովն է, «որին ոչ մի գյուղում չեն տեսած…»։ Տարակույս կա, արդյոք, որ այդ թղթակցությունն էլ պատկանում է Թումանյանի գրչին (ԱԼ, 1906, № 82, 6-ը օգոստոսի, այսինքն՝ նամակը Թիֆլիս ուղարկելուց հետո, երբ գործը չի հասել դրական արդյունքի։ Հեղինակը թղթակցության տակ ստորագրել չէր կարող, որովհետև հետապնդվում էր)։

3 Հիշատակված Ալ. Իվանովիչը Խատիսյանն է։ Ինչպես նա, այնպես էլ «Մշակի» խմբագիր Ալ. Քալանթարը և բարեգործական ընկերության նախագահ Սամսոն Հարությունյանը, որոնց ուղղված Է այս պաշտոնական գրությունր, մտնում Էին փոխարքայությանը կից հայ- թուրքական խաղաղության խորհրդի մեջ։ Այստեղ հիշատակված Խատիսյանին գրած նամակն անհայտ Է։

13. ՊՅՈՏՐ ԼԵՈՆՏԵՎԻՆ

Դսեղ-Շուլավեր

(էջ 20)

Օգոստոսի երկրորդ կես

Ինքնագիրը (սևագիր, 2 Էջ ] պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 400։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Պ. Ս. Լեոնտևին Բորչալուի գավառապետ (Ռեզանովից հետո) նշանակելու փաստով։ Մամուլի տվյալներով օգոստոսի 11-ին Լեոնտևի վրա ռումբ է նետվել, երբ դեռևս Գորիի գավառապետն էր, սպանվել է ուղեկցող ստրաժնիկը և ձին (Զ, 1906, № 13)։ Լուրը հաղորդվել է օգոստոսի 13-ին, ուրեմն այդ օրերին Լեոնտևը դեռ Շուլավեր չէր տեղափոխվել

( Նամակում հիշատակված գործադուլը կազմակերպել էր Ալավերդու պղնձահանքերի գործարանի՝ Բորչալուի բանվորական կոմիտեն։

Տպագրվել է Եժ V, 301։