Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 1905 թվականից Փիլ․ Վարդազարյանը աչքերը բուժելու նպատակով ապրում էր Շվեյցարիայում։ Աոաջին նամակը, Վարդազարյանի աչքերի ապաքինման մասին, բանաստեղծը ստանում է օգոստոսի վերջին՝ գրված Գլիոնում սեպտ. 6-ին (ն. տ.) Մարուսյա Վարդազարյանի ձեռքով՝ ի պատասխան Թումանյանի՝ օգոստոսի կեսերին գրած մեզ անհայտ նամակի (ԳԱԹ, Թֆ, № 1008)։

2 1907 թ. ապրիլի 12-ին Բաթումից ուղարկված հաղորդման մեջ հիշատակված է բանվորների միջև տեղի ունեցած ընդհարումը Հյուսիսային ընկերության շոգենավից ապրանք իջեցնելիս, որի ընթացքում սպանվել են երկու և վիրավորվել դարձյալ երկու հայ։ Մի այլ հաղորդումից պարզվում է, որ մարդասպաններին տեղն ու տեղը սպանել են, և դրանով ավարտվել է ընդհարումը։ Հնարավոր է, որ Թումանյանը Բաթում մեկնել է այս ընդհարման կապակցությամբ (Փ, 1907 № 5, ապրիլի 12, № 9, ապրլի 18)։

3 Խոսքը վերաբերում Է «Լուսաբեր» դասագրքին։

4 Նախքան այս նամակը գրելը, հիմնադրվել Էին Թիֆլիսի հայ չքավոր երեխաներին օգնող «Լույս» ընկերությունը (նպատակն Էր ապահովել հայ որբ երեխաների տարրական ձրի կրթությունը Թիֆլիսի նահանգում), օգտակար գիտելիքներ տարածող ընկերությունը, որ կոչվում էր նաև «Ժողովրդական համալսարան»։ Թիֆլիսի ժողովրդական համալսարանի հայկական սեկցիայի անդամներն էին Ալ. Խատիսյանը, Գ. Խաժակը, Լ. Բաբայանը, Ա. Աբեղյանը, 11 բանվոր ներկայացուցիչներ։ Աոաջին ժողովը տեղի է ունեցել 1907 թ. ապրիլի 19-ին, որտեղ սեկցիայի նախագահ է ընտրվել Ալ. Խատիսյանը (Փ, 1907, № 10), 1907 թ. հունիսի 10-ին նույն սեկցիայի հրավերով Թումանյանը զեկուցում է կարդացել «Գրականություն և կյանք» թեմայով (Ժ, 1907, № 11, 14, 22)։

Զեկուցումները տեղի Էին ունենում Զուբալովի անվան ժողովրդական տանը։ Արդեն կարդացվել Էր 13 զեկուցում, երբ 1908 թ. ապրիլի 29-ին գեներալ նահանգապետի կարգադրությամբ ժողովրդական համալսարանի հայերեն դասախոսութուններն արգելվել են, և հայկական սեկցիան փակվել Է (Վտ, 1908, 1908, № 90, 122)։

Մինչ սույն նամակի գրվելը Թիֆլիսում նախապատրաստվում էր ստեղծելու «Կովկասյան հայ ուսուցիչների և ուսուցչուհիների միություն» (պետականորեն հաստատվում Է 1907թ. հուլիսին. Խ, 1907, № բանակցություններ են սկսվում վերականգնելու Կովկասի հայոց հրատարկչական ընկերությունը (հիմնադիր ժողովը տեղի Է ունեցել նույն տարվա նոյեմբերի 3-ին. ՆԱԼ, 1907, № 5) և այլն։

5 Մարիամ Թումանյանը 1906—1908 թթ. գարնանից ապրում էր Շվեյցարիայում: Վերջինիս հետ բանաստեղծի՝ այդ ժամանակի նամակագրության